Բաժիններ՝

Որքանով են հեռուստաընկերությունների հեռարձակած գովազդները համապատասխանում օրենսդրությանը

Դեկտեմբերի 12-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ԶԼՄ-ներին, ոլորտային հասարակական կազմակերպություններին եւ ՀՀ ԱԺ մասնագետներին ներկայացրեց Հայաստանի համապետական ծածկույթով հաղորդումներ հեռարձակող եւ հաղորդումներում գովազդ պարունակող 6 հեռուստաալիքների հեռարձակած ծրագրերում գովազդային ծավալների եւ տեղաբաշխման` գործող օրենսդրությանը համապատասխանության ուսումնասիրության առաջին փուլի արդյունքները: Մոնիտորինգի նպատակն էր` պարզել, թե որքանով են Հանրային Հ1 հեռուստաալիքի, մասնավոր` Հայաստանի Երկրորդ ՀԸ, «Արմենիա», «Շանթ», «Երկիր Մեդիա» եւ «Կենտրոն» հեռուստաընկերությունների հեռարձակած գովազդները համապատասխանում ՀՀ գովազդի օրենդրությամբ սահմանված քանակական նորմերին: Հաշվետվությանը ներառում է 2013 թվականի օգոստոսի 15-21 ընկած ժամանակահատվածը:

Արդյունքները համառոտ.

Ա. Հանրային հեռուստաընկերության առաջին ալիքը դիտարկված ժամանակահատվածում որեւէ օր չի խախտել օրենքով սահմանված այն նորմը, ըստ որի գովազդային հաղորդումները չեն կարող գերազանցել հաղորդումների ընդհանուր ծավալի 7 տոկոսը:

ax1

Այնինչ, 2011 թվականի մարտ ամսվա դիտարկման ժամանակ արձանագրվել էր գովազդային հաղորդումների 8,31-10,38% ծավալներ, ինչը օրինազանցություն էր: Իսկ 2011 թվի ապրիլ ամսին արձանագրվել են 9,11-11,47% գովազդային հաղորդում:

 Բ.1.

Դիտարկված 7 օրերի հաղորդումների վերծանումները ցույց են տվել, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության առաջին ալիքը եւ Հայկական Երկրորդ հեռուստալիքը չեն խախտել օրենքով սահմանված` մեկ ժամում գովազդի առավելագույն նորմը` 14-րոպե չափը. այս երկու հեռուստաալիքների այդ 7 օրերի բոլոր 24 ժամերի դիտարկումների համաձայն, բոլոր ժամերին գովազդը կազմել է 14-ից պակաս րոպե:

Ի տարբերություն Հանրային առաջին հեռուստաալիքի եւ մասնավոր` Հայաստանի Երկրորդ հեռուստաալիքի եթերում այս նորմի խախտումների բացակայության, խախտումներ են նկատվել դիտարկված մյուս 4 հեռուստաալիքների եթերում, մեկ անգամ` Արմենիա ՀԸ, երեք անգամ` Երկիր Մեդիա ՀԸ, վեց անգամ` Կենտրոն ՀԸ եւ քսան անգամ` Շանթ ՀԸ:

ax2

Բ.2.

Բոլոր դիտարկված հեռուստաալիքները տարբեր չափով խախտել են մինչեւ 20 րոպե տեւողությամբ հեռուստահաղորդումները մեկից ավելի անգամ գովազդով չընդմիջելու օրինական պահանջը:

Այսպես. Հանրային Հ1 հեռուաստաալիքի եթերում դիտարկված 7 օրերի ընթացքում մեկից ավելի անգամ գովազդով ընդմիջվել է մինչեւ 20 րոպե տեւողությամբ 6 հաղորդում (ընդամենը 11 անգամ), հ2. 8 հաղորդում` ընդամենը 33 անգամ, Արմենիա. 13 հաղորդում` 17 անգամ, Երկիր Մեդիա. 19 հաղորդում` 30 անգամ, Կենտրոն. 18 հողորդում` 20 անգամ, Շանթ. 11 հաղորդում, 17 անգամ: Ամփոփագիրը` հաջորդ աղյուսակում.

ax3

Բ.3.

Բոլոր 6 ՀԸ եթերում դիտարկվել են տարբեր ծավալների հնարավոր քողարկված գովազդներ: Այսպես.

ax

Միաժամանակ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը չի բացառում, որ  գովազդային օբյեկտները/կազմակերպությունները/բրենդները/ապրանքները դիտարկված հեռուստաընկերությունների եթերում` ոչ իրենց նվիրված հաղորդումներում եւ սերիալներում հայտնվել են զուտ պատահական: Հնարավոր քողարկված գովազդի մասին ենթադրությունները արմատանում են գովազդային օբյեկտների հիշատակումների դեպքերի մի մասի մեծ քանակության պատճառով:

Իրականացված դիտարկումների հիման վրա Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը մի շարք առաջարկություններ է կազմել ու հղել ինչպես դիտարկված հեռուստաընկերություններին, այնպես էլ ՀՌԱՀ-ին, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին, ՀՀ Ազգային ժողովի երկու հանձնաժողովներին, պատրաստակամություն հայտնելով բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկելու ինչպես հաշվետովությունում տեղ գտած փաստերն ու գնահատականները, այնպես էլ իրավիճակի բարելավման առաջարկությունները:

Առաջարկությունները վերաբերվում են գովազդային ծավալների եւ գովազդի զետեղման քաղաքականության բարելավմանը, օրենսդրությամբ սահմանված նորմերի նկատմամբ վերահսկողությանը, ինչպես նաեւ քողարկված կամ ստրվերային գովազդը օրինական դաշտ բերելուն եւ կանոնակարգելուն:

Նույն հեռուստաընկերությունների եթերում գովազդային ծավալների մոնիտորինգի երկրորդ փուլով հսկվելու են 2013 թվականի դեկտեմբերի վերջի եւ հունվարի  սկզբի հաղորդումները, ինչի մասին հաշվետվությունը կհրապարակվի վերլուծություններից հետո:

Հաշվետվությունն ամբողջությամբ տեսեք այստեղ…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս