ՄԱԿ-ը նախաձեռնում է ամենամեծ մարդասիրական կոչը՝ վախենալով սիրիական ճգնաժամի խորացումից
2014թ. Սիրիայի ներսում իրավիճակի վատթարացման եւ փախստականների շարունակական արտահոսքի հեռանկարի առջեւ կանգնած լինելով ՄԱԿ-ի գործակալությունները երկուշաբթի օրը դիմել են դոնորներին` խնդրելով 6.5 միլիարդ ԱՄՆ դոլար՝ մինչեւ այժմ մեկ մարդասիրական ճգնաժամի համար պահանջված ամենամեծ գումարը:
Պատասխան քայլերի ծրագիրը այսօր Ժնեւում ներկայացվեց դոնորներին Ճգնաժամային Օգնության Կորդինատոր Վալերի Ամոսի եւ ՄԱԿ-ի Փախստականների Հարցով Գերագույն Հանձնակատար Անտոնիո Գուտերեսի կողմից ՝ ՄԱԿ-ի գործակալությունների եւ ՀԿ-ների անունից: Նրանց ներկայացրած երկու կազկակերպությունները համակարգում են այժմ Սիրիայի ներսում եւ հարակից շրջանում բազմաթիվ գործակալությունների/կազմակերպությունների միջազգային մարդասիրական օգնությունը:
«Նայելով առաջ ՝այս սոսկալի ճգնաժամի չորրորդ տարվան, տեսնում ենք, որ Սիրիացիների գրեթե երեք քառորդը մարդասիրական օգնության կարիք կունենան 2014 թվականին: Միջազգային հանրության, Միացյալ Ազգերի կազմակերպության, Կարմիր Մահիկի եւ համագործակցող ՀԿ-ների աջակցությամբ կենսական օգնության տրամադրումը եւ հակամարտությունում ճիրաններում մնացած շարքային տղամարկանց, կանանց եւ երեխաների պաշտմանությունը կշարունակվի»,- ասսց Վալերի Ամոսը:
Երկուշաբթի օրվա կոչը հիմնված է 2014թ. ընթացքում շարունակվող մարդասիրական կարիքների եւ Սիրիայիի ներսում ու հարեւան երկրներում մեծածավալ տեղահանման կանխատեսումների վրա: Ընդհանուր 6.5 միլիարդ ԱՄՆ դոլարից 2.3 միլիարդը ՄԳՀԳ-ի կողմից ղեկավարվող Սիրիա Մարդասիրական Աջակցության Արձագանqի 6-րդ Պլան-ի վրա կծախսվի՝ Սիրիայի ներսում գտնվող մարդկանց համար: Մնացած 4.2 միլիարդը ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից ղեկավարվող Տարածաշրջանային Արձագանքի 6-րդ Պլան-ի համար է, որը կօգնի փախստականներին եւ նրանց հյուրընկալող համայնքներին հարեւան երկրներում: 2014թ. համար կոչը ներկայացնում է ավելի քան 100 համագործակցող կազմակերությունների ՝ ՄԱԿ գործակալությունների, ազգային եւ միջազգային ՀԿ-ների աջակցությունը, որոնք միասին աշխատում են Սիրիացիների կարիքները հասցեագրելու համար:
«Մենք բախվում ենք մի սարսափելի իրավիճակի, երբ 2014 թվականի վերջում Սիրիայի բնակչության էականորեն ավելի մեծ մասը կտեղահանվի կամ կունենա մարդասիրական օգնության կարիք»,- ասաց Փախստականների Հարցերով Գերագույն Հանձնակատար Անտոնիո Գուտերեսը:
«Սա վեր է այն ամենից, ինչ մենք տեսել ենք շատ-շատ տարիների ընթացքում և ավելի շատ քաղաքական լուծման անհրաժեշտություն է ստեղծում»: Նաև ավելացրեց. «Այժմ միջազգային մարդասիրական արձագանքին աջակցելը կյանքեր խնայելու կարեւորորություն ունի: Համատարած միջազգային համերաշխությունը վճռական է ոչ միայն տառապող Սիրիացիներին այլ նաեւ փախստականներին մեծահոգաբար ընդունած երկրներին օգնելու համար: Սիրիայի ճգնաժամը խիստ ազդեցություն է ունենում նրանց տնտեսությունների, հասարակությունների եւ նույնիսկ անվտանգության վրա»:
Ավելի քան 2.3 միլիոն մարդ թողել է Սիրիան 2011թ. մարտից ի վեր, երբ սկսվեց հակամարտությունը, պատմության վերջին ժամանակահատվածում փախստականների ամենամեծ հոսքը: Հարակից երկրների աջակցությունը ներառում է օգնություն փախստականներին հյուրընկալած համայնքներին՝ Եգիպտոսում, Իրաքում, Հորդանանում, Լիբանանում եւ Թուրքիայում, որոնք ապահովում են սիրիացիներին տարրական կացարանով, տրամադրում են պաշտպանություն եւ այլ հիմնական աջակցություն: Տարածաշրջանային Արձագանքի 6-րդ Ծրագրում ներառված պլանավորման կանխատեսումները հնարավոր են համարում մինչեւ 4.1 միլիոն փախստականների թվի աճ մինչեւ 2014 թվականի վերջ:
Ամոսը շեշտեց այն փաստը, որ տառապանքները ամբողջությամբ վերացնելու համար Սիրիացիներին պետք է քաղաքական լուծում: «Որպես հումանիստներ մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի շարունակել անել ամեն ինչ մարդկանց կյանքը փրկելու եւ կենսական անհրաժեշտության օգնություն տրամադրելու համար: Սա ներառում է ֆինանսավորման մոբիլիզացում եւ պարտավորվածությունները կատարելու կոչ բոլոր նրանց ովքեր ազդեցություն եւնեն հակամարտությունը սրող կողմերի վրա , որն էլ կապահովի օգնության տրամադրման սահուն ընթացքը եւ խաղաղ բնակչության պաշտպանությունը»,- ասաց նա:
Ժնեւ, 16.12.2013