Բաժիններ՝

Հայհոյանքներով, խփելով ոստիկանները մեզ տարել են

«Մենք հրապարակում էինք եւ փորձում էինք հաղորդակցվել բարձրախոսով եւ մեր բողոքը արտահայտել այն խնդիրների վերաբերյալ, որ կան այս քաղաքում, մասնավորապես Ծածկած շուկայի խնդրի վերաբերյալ, երբ որ դա քաղաքապետարանի պարտականությունների տակ է պաշտպանել շուկան որպես պատմական շինություն եւ նամանավանդ քաղաքապետը ինքը հայտարարել էր, որ դա ապօրինի է, եւ այն պարտավոր են ապամոնտաժել:

Ինչպես նաեւ քաղաքում այլ հարցերի շուրջ, քաղաքում տեղի ունեցող այլ ապօրինի շինությունների, տրանսպորտի թանկացման, բայց ոստիկանությունը թույլ չտվեց, եւ երկու հոգու ձերբակալեցին` արգելելով խոսել»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը, ում երեկ Հանրապետության հրապարակից ոստիկանները բերման էին ենթարկել:

Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակից ամանորյա տոների մեկնարկի ժամանակ ոստիկանության բաժանմունք են բերման ենթարկել ակտիվիստներ Գեւորգ Սաֆարյանն ու Արմեն Միքայելյանը: Վերջիններս իրենց ընկերների հետ միասին փորձել են բարձրացնել Փակ շուկայի հարցը եւ հրապարակում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից պարզաբանումներ պահանջել:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031