
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա մասնավորապես նշել է, որ Վաշինգտոնում կողմերը վերջնական համաձայնագիր չեն ստորագրել և իրենք ակնկալում են, որ համաձայնագիրը կստորագրվի 2026-ի առաջին կեսին։
«Հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը վերջնականապես կնքվի, մենք արագ կկարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ»,- մասնավորեցրել է Ֆիդանը։