Միասնական քննչական մարմնի գաղափարն ունեցավ այն վախճանը, ինչ վախճան Հայաստանում ունենում են գրեթե բոլոր դրական նախաձեռնությունները: Միասնական քննչական մարմնի ստեղծումը, բնականաբար, դրական երևույթ է, քանի որ այսօրվա դրությամբ նախաքննական մարմինները, լինելով ՊՆ-ի, Ոստիկանության, ՊԵԿ-ի ենթակայության տակ, ստացվում է մի իրավիճակ, երբ նախաքննական մարմինը ենթակա է հետաքննական մարմնին, այսինքն՝ դատավարության իմաստով՝ ինքը պետք է լինի վերադաս, բայց ինքն իրականում սուբորդինացիոն առումով ենթակա է:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ամանորին ընդառաջ, գյուղատնտեսական մթերքների շուկաների կամակերպման և գործարկման շրջանակում, ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայի և Կասյան փողոցի խաչմերուկում, ինչպես նաև «Մալիբու» սրճարանի հարևանությամբ կազմակերպված գյուղատնտեսական մթերքների շուկանները, դեկտեմբերի 29-ը ներառյալ, գործելու են ամեն օր:
Հայաստանի ՊՆ N զորամասում մահացած զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանին ինքնասպանություն հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, դեկտեմբերի 20-ին կալանավորվել է նույն զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Աթաբեկի Մուրադյանը:
Սևանը հերթական անգամ կանգնած է մեծ վտանգի առջև: ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձնաբուծության զարգացման համալիր ծրագիրը»:
Վարչապետը հանձնարարել է իրավական տեսանկյունից ուսումնասիրել գետերի վրա ջրամբարներ կառուցելու Թուրքիայի միակողմանի որոշումը:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Անուշավան Այվազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արման Բաբլոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։
Դիլիջանի ոլորաններում և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Աբովյան-Չարենցավան ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Ռոստովյան և Բելինսկու փողոցների խաչմերուկից Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1976 թ. ծնված Մհեր Խ.-ին և 1980 թ. ծնված Գուրգեն Պ.-ին:
Ինչպես գրում է shamshyan.com-ը, Կապանում այսօր մեկնարկել է ակցիա ընդդեմ ՀՀ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի: Շուրջ 250 կապանցիներ հավաքվել են Կապանի նախկին ավտոկայանում, որտեղից մասնակիցները երթով կշարժվեն Սյունիքի մարզպետարանի կենտրոնական հրապարակ:
Դեկտեմբերի 21-ին, ժամը 07.59-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հաջորդ տարվանից սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար բուժօգնություն ցուցաբերելու 36 միավորի շեմը կիջեցվի 30 միավորի: Արդյունքում՝ պետպատվերով բուժման ենթակաների թիվը կավելանա 30 հազարով:
Ըստ նախնական տեղեկության՝ երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ:
Պատճառն իրենց պատգամավոր Լյովա Խաչատրյանի՝ Աժ-ում հայտարարությունն է, ըստ որի ապարանցի տղամարդն առավոտը սուրճը դնում է գազօջախին, գնում է գոմ, կերակրում անասուններին, գալիս՝ մեկ անգամ սիրում կնոջը, երկրորդ անգամ է սիրում, բայց սուրճը դեռ չի հասնում եռման աստիճանի։
10-ամյա տղան ժամը 15.30-ի սահմաններում ճայթիչի հետ անզգույշ վարվելու արդյունքում այրել է իրենց խոտի դեզը` ընտանիքին պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Նա քայլում էր, լրագրողները կրնկակոխ հետևում էին ընդամենը հետաքրքրվելու՝ իրեն պատկանող սուպերմարկետում վաճառքի հանված, 380 հազար դրամ արժողությամբ ապխտած՝ կոկորդիլոսը բերելու միտքն ինչպես է իր մոտ առաջացել։
Դեկտեմբերի 21-ին, ժամը 11.51-ին ահազանգ է ստացվել, որ ջերմոցում (Վաղարշապատ քաղաք) տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանում ալկոհոլային խմիչքների սպառման ծավալների նվազման պատճառը կարող է լինել արտագաղթը։
Տաքսի ծառայություն մատուցող ընկերություները հայտնվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսադաշտում։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ խիստ ուշագրավ կադրային նշանակում է արել. նա ՀՀ առոդջապահությաև փոխնախարար է նշանակել Արման Բաբլոյանին։ Նա Աժ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանի որդին է։
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ի ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանն ազատ է արձակվել։ Նրա նկատմամբ համաներում է կիրառվել, և պատժաչափը կրճատվել 1/4-ի չափով։
Գեղարքունիքի մարզի Սևանա լճի ափամերձ հանգստյան գոտու տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ավազակույտի մեջ:
44-ամյա Արմեն Չիլինգարյանի` մորը սպանելու փաստը ցնցել է հարեւաններին, ոչ ոք չէր պատկերացնում, որ Արմենը մի օր կարող էր ծնողի կյանքին վերջ տար, այն էլ` ծեծելով: Դեպքը տեղի է ունեցել օգոստոս ամսին, բայց հարևաններն այսօրվա պես հիշում են:
«Իմ հայտարարությունը միայն կապված է ՄԻՊ զեկույցի հետ, եթե ուզում են կապ գտնեն իմ կնոջ հայցադիմումի հետ, նորից եմ կրկնում երկակի ստանդարտ, կաշառք կտան, կբավարարեք, չենք տա, չեն բավարարի»
Վաղաժամ ծնելիությունն, ըստ մասնագետների, պայմանավորված է ինչպես սոցիալ-տնտեսական վատ կեցությամբ, այնպես էլ տարբեր վիրուսային հիվանդություններով և նյարդահոգեբանական խնդիրներով:
Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժինն որոշում է ընդունել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ոստիկանները Գրիգոր Լուսավորիչ և Պարոնյան փողոցների հատման գետնանցումում նկատել են 5 անձանց, որոնք կոտրելով չգործող խանութի երկաթյա ճաղերը` մտել են ներս և փորձել գողանալ երկաթյա կոնստրուկցիաները:
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Արթուր Բաբլոյանի պաշտպան Արմեն Խաչարյանն այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր ճառը ներկայացնելիս միջնորդեց Ա. Բաբլոյանին անմեղ ճանաչել այն հոդվածներով, որոնցով նրան մեղադրանք է առաջադրվել: Հիշեցնենք՝ Արթուր Բաբլոյանը լրացուցիչ ցուցմունք էր տվել և նշել, որ ինքը հարվածել է տուժող Գարիկ Սողոմոնյանին: