Բաժիններ՝

Իսրայելի ԱԳ նախարարը քննադատել է Իսպանիայի վարչապետին և կառավարությանը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը Իսպանիայի վարչապետ Պետրո Սանչեսին և նրա ղեկավարած կառավարությունը «երկրի ամոթ» է անվանել։

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ի աջակցություն Պաղեստինի իրականացվող բողոքի ցույցերի հետ կապված Սաարը գրառում է կատարել X սոցիալական ցանցում:

«Մի քանի օր առաջ Իսպանիայի վարչապետն ափսոսանք հայտնեց, որ չունի ատոմային ռումբ՝ «կանգնեցնելու Իսրայելին»։

Այսօր նա խրախուսեց ցուցարարներին՝ դուրս գալու փողոց։  Պաղեստինամետ ամբոխը լսեց նրա սադրիչ ուղերձներն ու խափանեց La Vuelta հեծանվավազքը։ Այդպիսով, եչղարկվեց Իսպանիայի համար հպարտության աղբյուր համարվող սպորտային միջոցառումը։

Սանչեսը և նրա կառավարությունը Իսպանիայի ամոթն են»,- գրել է Իսրայելի ԱԳ նախարարը։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930