
ԵՄ-ն ցանկանում է ամբողջությամբ արգելել ռուսների մուտքը

Եվրամիության մի շարք երկրներ ցանկանում են ամբողջությամբ արգելել զբոսաշրջիկների մուտքը դեպի Եվրոպա, հաղորդում է Euractiv պորտալը։
Ավելի վաղ Euractiv-ը, հղում անելով երկու դիվանագետների, հայտնել էր, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 19-րդ փաթեթը կարող է ներառել ռուսներին եվրոպական վիզաներ տրամադրելու ավելի խիստ պահանջներ։
«Ավելի ռազմատենչ եվրոպական որոշ երկրներ առաջ են մղում Ռուսաստանից հյուրերի մուտքի լիակատար արգելքի գաղափարը, մի միջոցառում, որը կպահանջի ձայների մեծամասնություն»,- գրում է պորտալը։