
Երևանը` տոնական հանդերձանքով

Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի միացմանը զուգահեռ՝ վառվել են նաև Երևանի բոլոր վարչական շրջանների տոնածառերի ու գեղարվեստական լույսերը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մայրաքաղաքը թե՛ երևանցիներին, և թե՛ քաղաքի հյուրերին ներկայացել է տոնական շքեղ հանդերձանքով:
Երևանի բոլոր վարչական շրջանների կենտրոնական և երկրորդական փողոցները, ամանորյա խորհրդանիշերով գեղազարդ լուսավորության հետ միասին, ներկայանում են նաև քաղաքային տոնական տարբեր ձևավորումներով։
Գեղարվեստական լուսավորմամբ ավելի քան 300 ծառեր դարձել են ամանորյա տոնական զարդարանքի բաղկացուցիչ մասը, ինչն, ի դեպ, այս տարվա ամանորյա տոնական ձևավորման նորույթներից է:
Մասնավոր հատվածն էլ, իրեն պատկանող օբյեկտների և դրանց հարակից տարածքների տոնական ինքնատիպ ձևավորմամբ, լրացնում ու ամբողջացնում է մայրաքաղաքի տոնական տեսքը: