Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրած քննիչ Հրաչյա Մուշեղյանը կալանավորվել է. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ նախկին քննիչ, «Մարտի 1»-ի քննչական խմբի նախկին ղեկավար Հրաչյա Մուշեղյանը, որն այժմ փաստաբանական գործունեություն է իրականացնում, օրերս կալանավորվել է։ «Փաստինֆո»-ն դիմել է պատկան մարմիններին՝ պաշտոնական մեկնաբանության համար. խոստացել են արձագանքել ավելի ուշ։

Հիշեցնենք, որ հենց Հրաչյա Մուշեղյանն է եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսներին մեղադրանք ներկայացնող քննիչը, ինչից անմիջապես հետո նշանակվել է ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնից տեղափոխվեց Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի պաշտոնում։

Մուշեղյանը պաշտոնից ազատվել էր պատերազմից հետո, ապա՝ վերադարձել՝ նշանակվելով Հակակոռուպցիոն կոմիտեի կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնում։ Նշված պաշտոնից ազատվելուց հետո փաստաբանական գործունեություն է իրականացնում։ Նշենք, որ Մուշեղյանը եղել է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք ներկայացնող քննիչը։

Հրաչյա Մուշեղյանի վերաբերյալ մեկ քրեական գործ արդեն շուրջ մեկ տարի է, ինչ դատարանում է, վերաբերում է վթարի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930