
Մեքենան ընկել է ձորը (լուսանկարներ)

Այսօր ժամը 12:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչությունը քաղաքացի Հրաչ Թորոսյանից տեղեկատվություն է ստացել այն մասին, որ իրեն պատկանող «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենան 13.12.2013թ. Լորուտ գյուղի տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել մոտ 10 մետր խորությամբ ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԼՄՓՎ օպերատիվ խումբը ԼՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Հ.Անտոնյանի ղեկավարությամբ, որը հասել է ժամը 13:12-ին: ՕԽ-ի ղեկավարը Լորուտ համայնքի ղեկավարի հետ համատեղ կատարել են տեղազննում և կատարել համապատասխան ուսումնասիրություններ: Ժամը 13:57-ին համայնքի ղեկավարի ու գյուղի բնակիչների ուժերով մեքենան հանվել է ձորից և հանձնվել տիրոջը: Զոհեր և վիրավորներ չկան: