
Տնակն այրվել է (լուսանկարներ)

Ժամը 01:11-ին Լոռու մարզային փրկարարների վարչությունը ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 25 հասցեի բնակիչ Վիկտոր Ալեքսենկոյին պատկանող տնակում: Դեպքի վայր է մեկնել Ստեփանավանի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, որը հասել է ժամը 01:16-ին: Ժամը 01:17-ին դեպքի վայր օգնության է մեկնել Ստեփանավանի ՀՓՋ-ի երկրորդ մարտական հաշվարկը, որը կանչի վայր է հասել ժամը 01:21-ին: Ժամը 01:35-ին դեպքի վայր է մեկնել Տաշիրի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, որը կանչի վայր է հասել ժամը 02:00-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:40-ին, մարվել՝ առավոտյան ժամը 06:45-ին: Այրվել է տնակն ամբողջությամբ մոտ 200 քառ.մետր մակերեսով և փրկվել են հարակից բնակելի շինությունները: Զոհեր և վիրավորներ չկան: