Բաժիններ՝

«Մեր պետական մարմինները ամեն ինչ անում են այս գործը շոուի վերածելու համար»․ Վ․ Պետրոսյանի փաստաբան

Վարդան Պետրոսյանի վթարի գործով նշանակվել է հետքաբանական նոր փորձաքննություն՝ պարզելու, թե հայելին, որը հայտնաբերվել է մեքենայի սրահում դեպքից մեկ ամիս հետո, մեքենայի հայելին է եղել, թե ոչ։

TESADASHT.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է  Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։

«Ես դա արդեն պարզաբանել եմ գրավոր տեսքով։ Անձամբ չեմ հավատում, որ ավտովթարի հետևանքով դրսի կողային հայելիները կարող են թռնել, ընկնել մեքենայի մեջ»,֊ ասել էԲաղդասարյանը։

Նրա խոսքով՝ մի փոքր տրամաբանություն պետք է ունենալ, հասկանալու համար, թե ինչպես պատահեց, որ նույն որը «Նիվա» մակնիշի մեքենայի սրահը զննելիս չգտնվեց հայելին, իսկ մեկ ամիս հետո այն գտնում են։

Ն․ Բաղդասարյանն, անդրադառնալով տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանի այն հայտարարությանը, թե ինքը՝ Բաղդասարյանը, մահացած երեխաների քառասունքի օրը համացանցում տեղադրել է վթարի 3D տարբերակն, ասաց․

«Ես չեմ հասկանում, թե ինչու է նա նման բան ասել։ Ես հավաստիացնում եմ նման բան չեմ արել։ Նաև ասել է, թե իր հետ բանակցությունների եմ գնացել, հավաստիացնում եմ, էդպիսի բան չի եղել։ Ես կարող եմ ապացույց բերել, թող ցույց տան այն կայքը, այն տեղը, որտեղ մոդելավորումը հրապարակել եմ։ Նաև ցույց տվեք այն մարդուն, ում ես ասել եմ, թե հանդիպել եմ Բալոյանի հետ»:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս