«Դեռևս առաջընթաց չկա». Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ գագաթնաժողովի անցկացման հարցում դեռևս առաջընթաց չկա, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ «համեմատաբար շուտով»։

«Ոչ, դեռևս առաջընթաց չկա»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի հնարավոր եռակողմ գագաթնաժողովի մասին Թրամփի հայտարարության և նման հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածության մասին լրագրողների հարցին։

Տեսանյութեր

Լրահոս