
Լարված դատավարություն. ամբաստանյալը դատարան է գնացել ՊՆ համարանիշներով ավտոմեքենայով. shamshyan.com

Այսօր` դեկտեմբերի 18-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում դատական նիստ էր, որն անցնում էր բավականին լարված իրավիճակում: shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ամբաստանյալը Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանի որդին է` Էմին Գրիգորյանը, ով դատարան էր ժամանել Պաշտպանության նախարարության համարանիշներով վիլիս մակնիշի ավտոմեքենայով , որը ըստ դարտարանի մոտ հավաքվածների, նրա հոր` Կապանի զինկոմ Լ. Գրիգորյանի ծառայողական ավտոմեքենան է:
Հիշեցնենք, որ հունիս 1-ի լույս 2-ի գիշերը Է. Գրիգորյանը վարելով Volkswagen մակնիշի 51 TN 111 համարանիշի ավտոմեքենան Կապան քաղաքում վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով Կապանի բնակիչ 21-ամյա Կարեն Ղազարյանը տեղում մահացել էր:
Ըստ կայքի՝ դատարանի մոտը հավաքված մեծ թվով կապանցիներ զայրացած պատմում էին, որ քննչական մարմինը նախաքննության ընթացքում գործը 180 աստիճան շուռ է տվել ի օգուտ Է. Գրիգորյանի ու չգիտես որտեղից վկաներ են հայտնաբերել, որ իբրև զինկոմի տղան վթարից հետո փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերլ, մինչդեռ վթարից հետո վիրավորին թողնելով անօգնական, դիմել է փախուստի:
Դատարանի մոտ հավաքվածները նաև ասել են, որ զինկոմի տղան միշտ էլ փայլել է իր լկտի պահվածքով, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ` ծեծի ենթարկել մի քանի հոգու և ամեն անգամ զինկոմ հոր շնորհիվ ջրից չոր է դուրս եկել:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբաղբյուր կայքում: