Ինչպես են հայ կանայք սոցիալական ցանցերի միջոցով սիրախաղի մեջ մտնում և դառնում կիբեռհանցագործության «զոհ»
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանում տարածված կիբեռհանցագործության ձևերից է նաև սիրախաղի միջոցով հափշտակություն իրականացնելը: Նրա պնդմամբ՝ «զոհերը» հիմնականում ընտրվում են սոցիալական ցանցերում, որոնք 30-ից բարձր տարիք ունեցող միայնակ կանայք են:
«Նրանց էջին տեղադրված պատմությունից կարելի է ենթադրել, որ տվյալ անձը այդպիսին է և հանցավորը սկսում է սիրային նամակգհրւթյուն վարել տվյալ անձի հետ: Ինչ-որ մի պահ հայտնում է, որ թանկարժեք նվերով ծանրոց է ուղարկել, իսկ որոշ ժամանակ անց այդ զոհի հետ կապ են հաստատում իբր մաքսային ծառայության աշխատակիցները և հաստատելով, որ իրականում ծանրոց է առաքվում, խնդրում են մաքսազերծման համար որոշակի գումար փոխանցել ինչ-որ հաշվեհամարի: Գումարը փոխանցվում է, և, բնականաբար, այս ամենն իրականացվում է հափշտակության նպատակով»,- ասաց նա:
Տ. Պետրոսյանի խոսքով՝ անառակաբարո գործողությունների դեպքում ևս «զոհերը» ընտրվում են սոցիալական ցանցերում. «Գրանցված երկու դեպքում էլ փաստացի հանցագործությունը սկիզբ էր առել հենց սոցիալական ցանցով նամակագրության միջոցով, հետագայում, իհարկե, վերածվելով հեռախոսազրույցների, ինչպես նաև անառաողջ սեռական հետաքրքրություն առաջացնող տեսազրույցների, որոնք հիմնականում իրականացվել էին skype համակարգի միջոցով: Պետք է փաստեմ, որ այս երկու դեպքերից մեկով հանցավորի համակարգի զննությամբ հայտնաբերվեցին շուրջ 800 պոռնկագրական բյութի տեսանյութեր, որոնցից 250-ը, ըստ փորձագիտական եզրակացության, հանդիսանում էին մանկական պոռնոգրաֆիա պարունակող նյութեր: Մեկ այլ դեպքում, ցավով պետք է փաստեմ, որ հենց հանցավորը աշխատում էր մի ոլորտում, որը ենթադրում է երեխաների հետ աշխատանք»: