Բաժիններ՝

Նոր մանրամասներ՝ Արփա գետն ընկած երիտասարդի մասին. shamshyan.com

Ինչպես տեղեկացրել էինք՝ երեկ սեպտեմբերի 17-ին՝ ԱԻՆ-ում տեղեկություն էր  ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի 112-րդ կմ-ում՝ Արենի-Արփի գյուղերի մոտակայքում, հայտնաբերվել էր  կայանված ավտոմեքենա, որի վարորդը բացակայում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր էր մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարներն Արփա գետում հայտնաբերել են 1985 թ. ծնված Ն. Հ.-ի դին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վերջինս ձուկ որսալու նպատակով այցելել է նշված տարածք, որտեղ սայթաքել, վայր է ընկել՝ հարվածելով գլուխը քարին, ինչն էլ պատճառ է դարձել Ն. Հակոբյանի մահվան:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Հակոբյանն աշխատում էր Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատում՝ որպես հրշեջ-փրկարար: Ամուսնացած էր, խնամքին ուներ 1 տարեկան տղա: Վերջինիս հայրը, ով նույնպես եղել է Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակից, 1 տարի առաջ մահացել է հենց նույն օրը:

Մանրամասներն՝ այստեղ

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս