Եթե քեզ թվում է, որ Մոսկվայում ապրողները կյանքից գոհ են, սխալվում ես, ահավոր քաղաք է, շատ դժվար քաղաք է… Ես քեզ ասեմ` այնտեղ ինչից եմ նեղվում. արև չկա: Երբ դու սովոր ես արևին, երբ ամեն օր վեր ես կենում, տեսնում ես արև, ասում ես` էս ինչ լավ ա, այնտեղ արև չկա, միշտ մռայլ եղանակ է, այնտեղ էլ հեշտ չի ապրել…
Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց էր կազմակերպել Նոր Նորքի տարբեր զանգվածներում: Շրջայցի ժամանակ 168.am-ը Տարոն Մարգրայանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա մեկնաբանում մամուլում շրջանառվող տեսակետներն ու տեղեկություններն այն մասին, թե ինքը «գծատեր» է և հասարակական տրանսպորտի թանկացումն առաջին հերթին իր համար է շահավետ:
Այսօր առավոտից երևանյան տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարող երիտասարդները Հենրիկ Նավասարդյանի և Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության պահանջով թռուցիկներ են բաժանում մայրաքաղաքի փողոցներում:
Հուլիսի 30-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները 1956 թ. ծնված Հովհաննես Պ.-ին պատկանող, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում գտնվող տնամերձ հողամասի զննությամբ հայտնաբերել և առգրավել են մշակումն արգելված կանեփի 217 կանաչ բույս` 29 կգ ընդհանուր կշռով:
Այժմ ժամանակն է մտածելու, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի տրանսպորտը, որպեսզի հասանելի լինի և բավարարի մեր քաղաքացիների պահանջներին:
Ժամը 00.30-ի սահմաններում, Զովունի գյուղում «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենայի գազալիցքավորումից հետո ավտոմեքենայի ուղևոր Կարեն Մ.-ն նստել է ավտոմեքենա, որի ընթացքում մեքենայի սրահում բոց է բռնկվել, և ստացել է այրվածքներ:
ան մոտ հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել էին, որ Վ. Սարգսյանին ծեծի էր ենթարկել նրա տղան՝ 37-ամյա Վարդան Ստեփանյանը, ով ունի 2 անչափահաս տղաներ
«Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր անասթեզիոլոգ Անատոլի Գնունին հայտնեց, որ քիչ առաջ մահացել է Մարկ Սաղաթելյանը: Նա այդպես էլ կոմայից դուրս չի եկել.
Մարկ Սաղաթելյանի առողջական վիճակը գիշերվա ընթացքում մնացել է անփոփոխ, և նա շարունակում է ապրել արհեստական կենսապահովման ապարատների շնորհիվ:
Այսօր` հուլիսի 31-ի կեսգիշերին` թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է 34-ամյա Նվեր Աբելյանը, ով նշված հիվանդանոց էր տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոնից:
ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կառավարության հինգշաբթի օրվա նստում կներկայացնի որոշման նախագիծ, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի,
Չարաբաստիկ գիշերը, հերթական ծեծի ընթացքում 77-ամյա տիկին Վերգուշին հաջողվել էր պատուհանից փախչել և պատսպարվել հարևանի տանը: Հարևանն էլ շտապօնություն էր կանչել և տիկին Վերգուշին հիվանդանոց տեղափոխել:
Անվտանգ սննդամթերք ձեռք բերելը մեր ժամանակաշրջանի առօրյայի լրջագույն խնդիրներից է:
Սենյակի մի հատվածում 80-ականներին հայտնի աստղերի, մյուսում` Կարեն Դեմիրճյանի նկարներն են` ի հիշատակ լավ ու բարի ժամանակների: Հիմա դրանցից միայն հիշողություններ են մնացել: Միակ նորությունը համակարգիչն է, այն էլ ձմռանը ցրտից դանդաղ է աշխատում:
Դասասենյակների առաստաղներին նկատվել էին առաստաղից պոկված ծեփեր և ճեղքեր (4×70սմ): Վերոնշյալ հարկերի դասասենյակներում նկատվել էին նաև առաստաղների կորացումներ, իսկ երկրորդ և երրորդ հարկերում՝ առաստաղին առաջացած փոքր ճեղքեր (մոտ 5մ):
Քրեակատարողական հիմնարկի կալանավորներին տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել և տևական ժամանակ կալանավորները մեքենայի մեջ սպասել են մինչև կգան ԱՊՊԱ-ի գործակալները:
Սոցիալապես անապահով ընտանիքները հիմնականում բնակվում են Աբովյան քաղաքի վթարային երեք շենքերում: Բնակիչներից Սուսաննա Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ սովորաբար իրենց գոյությամբ որևէ մեկը չի հետաքրքրվում: Նրան շատ էր զարմացրել նաև լրագրողի այցելությունը:
Այսօր՝ հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:40-ի սայմաններում Mitsubishi Pajero io մակնիշի 27 OO 637 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծովագյուղ-Շորժա- Վարդենիս ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել «Արևշատ» հանգստյան գոտում տեղադրված տաղավարի մոտ:
Այս պահին «Նաիրի» բժշկական կենտրոնի առջև հավաքված են Մարկ Սաղաթելյանի ընկերներն ու հարազատները: Այնտեղ էին եկել Հրանտ Թոխատյանը, Արամոն, Ալեն Սիմոնյանը, Արմեն Պետրոսյանը` Մենչը, Կարեն Քոչարյանը և այլք:
Երևան քաղաքի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամների անունից խնդրում եմ պարզաբանել Երևանի քաղաքապետի 18.06.2013թ. N 3104-Ա որոշմամբ իր խորհրդականներին ոլորտային պատասխանատուներ նշանակելու իրավաչափության հարցը:
Խորհրդի անդամները չեն ենթադրում որևիցե քաղաքական ուժի աջակցությունը կամ ներգրավումը պայքարի ընթացքում: Սակայն քաղաքական ցանկացած աջակցություն ողջունելի է, եթե այն իրականացվում է գերատեսչական մարմիններում (օր.` ԱԺ, Կառավարություն)` շարժումից անջատ կերպով:
«Նա գտնվում է կոմայի մեջ, ընդունվել է կոմայի մեջ և հիմա էլ մնում է կոմայի մեջ: Ընդհանրապես, նման արյան զեղումների ժամանակ հնարավոր չէ կոմայից մեկ օրվա մեջ դուրս գալ: Սրա հետ մեկտեղ՝ նա գտնվում է դեղորայքային կոմայի մեջ, որովհետև մենք նրան քնեցնում ենք»,- ասաց նա:
Երեւանի քաղաքապետարանի մոտ նստացույց հայտարարած քաղաքացիական ակտիվիստները այսօր ի նշան բողոքի քաղաքապետարանին հարող տարածքում՝ խոտերի վրա, տեղադրել էին պոլիէթիլենային բադիկ եւ նավակ:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Դատավոր Դավիթ Հարությունյանը մերժեց տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի կողմից ներկայացված մի քանի միջնորդությունները:
Անատոլի Գնունին տեղեկացրեց, որ Մարկ Սաղաթելյանն այս պահին գտնվում է դեղորայքային կոմայի մեջ, որը սինխրոնիզացվում է արհեստական շնչառական ապարատով: Հարցին, թե ե՞րբ Մարկ Սաղաթելյանը դուրս կգա կոմայից, բժիշկը պատասխանեց, թե նման պարագայում անհնար է մեկ օրում կոմայից դուրս բերելը:
Հուլիսի 30-ին, ժամը 17.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 40/8 շենքի հետնամասում այրվում է աբտոմեքենա:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Դավիթ Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
Ռուսաստանի Դաշնության պետական հեռուստաալիքի` «Ռուսաստան 1», «Լուրեր» հաղորդաշարով տեսանյութ է թողարկվել (տես` այստեղ) որտեղ ազգությամբ հայ տղամարդու նկատմամբ, նվաստացուցիչ պայմաններում, ոչ միայն անցկացվել է դատավարություն, այլև տեսանյութի հեղինակ` Օլգա Սկոբեևան նվաստացնող, վիրավորող, անմեղության կանխավարկածը խախտող մեկնաբանություններով է հանդես եկել՝ հատկապես շեշտադրում կատարելով տղամարդու ազգային պատկանելությանը:
Լոռիի մարզի Վանաձոր քաղաքում հուլիսի 29-ին ինքնասպանություն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է NEWS.am-ը: Իր բնակարանի լոգարանում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 35-ամյա Աննա Ա-ն, ով աշխատում էր Լոռիի մարզպետարանում:
«Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սիրանույշ Մարտիրոսյանը նշել է, որ բացի նրանից, որ Սաղաթելյանի մոտ առկա է արյան սուր լեյկոզ, նաև գլխուղեղում արյան զեղումներ կան: