Բաժիններ՝

Որո՞նք են լինելու ապագայի 10 մասնագիտությունները

Եվրոպացի փորձագետները որոշել են այն մասնագիտությունների տասնյակը, որոնք առաջիկա տասնամյակում ամենապահանջվածն են լինելու հատկապես եվրոպական երկրներում: Այսպիսով, որոնք են դրանք.

Տեղեկատվության անվտանգության մասնագետ

Տեղեկատվությունն ամենաարժեքավոր ապրանքն է, եւ զարմանալի չէ, որ շատ ընկերություններ են փնտրում աշխատակիցների, ովքեր ունակ են կանխելու տեղեկատվության արտահոսքը:

Ինժեներ-շինարար եւ ինժեներ-էներգետիկ

Հատկապես եվրոպական շուկայում արդեն իսկ այս մասնագիտությունների մեծ պահանջարկ է նկատվում:

Ծրագրավորողներ

Շատ ընկերություններ այնպիսի համակարգչային ծրագրերի կարիք ունեն, որոնք կմշակվեն՝ հաշվի առնելով տվյալ ընկերության առանձնահատկությունները:

Տնտեսագետ-մաթեմատիկոս

Պահանջված են լինելու հատկապես այն տնտեսագետները, որոնք տնտեսագիտական խնդիրները կարողանում են լուծել մաթեմատիկական մեթոդների օգնությամբ:

Վաճառքի մենեջեր

Վաճառքի մենեջերներ են անհրաժեշտ բոլոր ոլորտներում՝ քիմիական արտադրությունից մինչեւ թեթեւ արդյունաբերություն եւ մետալուրգիա: Նրանք պետք է կարողանան աշխատել ինչպես ներքին շուկայում, այպես էլ արտասահամանյան ընկերությունների հետ:

Մեխատրոնիկ

Մեխնիակայի եւ էլեկտրոնիկայի ոլորտի մասնագետությունների յուրօրինակ համատեղում է: Այս մասնագետները զբաղվում են համակարգչային կառավարմամբ մեքենաների ստեղծմամբ եւ շահագործմամբ:

Հանրային սննդի տեխնոլոգ

Առաջիկա տարիներին պահանջարկ կունենան նաեւ ֆիզիկայի, քիմիայի, միկրոբիոլոգիայի իմացությամբ սննդի տեխնոլոգները:

Տարեցներին խնամողներ

Քանի որ եվրոպական մի շարք երկրներում տարեցների թիվն ավելանում է, հետագա տարիներին պահանջարկ կվայելեն տարեցներին խնամող անձինք:

Բժիշկներ

Սա գրեթե միշտ պահանջված մասնագիտություն է, եւ մի շարք եվրոպական երկրներում բժիշկների պակաս է նկատվում:

Մաթեմատիկայի եւ բնական գիտությունների ուսուցիչներ

Վերը թվարկված մասնագիտությունների մեծ մասի համար անհրաժեշտ է մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության իմացություն: Այնպես որ, այդ առարկաների մասնագետները նույնպես պահանջված կլինեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս