ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ տեղի է ունեցել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում՝ առաջարկություններ և դիտողություններ ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր այցելել է Գյումրի եւ փակ խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզի դատախազության շենքում:
Տավուշի մարզի երեք համայնքներում արդեն իսկ սկսվել են դեղձի մթերման աշխատանքները, ինչի հետ կապված շաբաթ օրը մարզ էր այցելել ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ով տեղում ծանոթացել էր «Սպայկա» ընկերութան կողմից իրականացվող մթերման աշխատանքներին: Մեկ կիլոգրամ դեղձն ընկերությունը մթերում է 125 դրամով:
Հայտնի շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանն, այսօր՝ հուլիսի 30-ին, ծանր վիճակում շտապ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Հուլիսի 30-ին, ժամը 04.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծանր փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, ներգանգային հեմատոմա, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իր տնից բուժօգնության է տեղափոխել մի կնոջ:
Սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար ԿԸՀ-ը կառավարությունից 51 136 846 դրամ է պահանջել, սակայն կառավարությունը որոշել է հատկացնել 50 384 846 դրամ:
Օգոստոսի 1-ին՝ ժամը 10.00-18.00, կդադարեցվի Մամիկոնյանց փողոց 2-24 համարների առանձնատների, Վ.Վահյան փողոց առանձնատների մի մասի, Հր. Ներսիսյան փողոց 1, 3, 5, 5/1 շենքերի, Հր.Ներսիսյան փողոց 1, 3, 5 շենքերի ետնամասի հիմնարկ-ձեռնարկությունների ջրամատակարարումը:
2013 թվականի հուլիսի 25-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկան Տ. Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Թվում է, թե ոչ մի տարօրինակ բան չկա, Տարոն Մարգարյանը 3-րդ հարկում է, մենք 4-րդ հարկում ենք, նրան ոչինչ չէր խանգարում մեկ կամ երկու օրվա ընթացքում աղավնիների միջոցով ուղարկել պատասխանները, բայց պատկերացրեք` առ այսօր որևէ պատասխան չենք ստացել:
Այսօր՝ հուլիսի 30-ին, ժամը 11:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում՝ «Ամրոց» ռեստորանային համալիրի դիմաց, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել 2 անձանց միջև, ինչից հետո 1 հոգի մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի թիվ մեկ համալսարանական հիվանդանոց:
«Եթե կա որևիցե տեղ, որ ես հայհոյել եմ, հրաժարական կտամ: Բայց ես ոչ մի տեղ իմ մեղավորությունը չեմ տեսնում և ոչինչ չունեմ ասելու»,- ասել է նա: Հենրիկ Նավասարդյանը նաև նշել է, որ իր լուսաբանումները և բացատրությունները այսուհետև տալու է միայն կլոր սեղանի շուրջ:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, օգոստոսի 5-ին կսկսվի Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի վերաբերյալ գործի քննությունը:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 29-ին, ժամը 22.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 13 շենքի մոտից բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Լևոն Ա.-ն, որը ս/թ հուլիսի 13-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Երկաթուղայինների օրվա նախօրեին Հարավկովկասյան երկաթուղին հայտարարում է լայնածավալ ակցիայի անցկացման մասին: Օգոստոսի 4-ին՝ մասնագիտական տոնին, բոլոր ուղևորների համար ներպետական գնացքները կգործեն անվճար:
Մարդու իրավունքների պաշտպանը դեռևս իր նախորդ տարեկան զեկույցում անդրադարձել էր Երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի բացթողումներին:
Այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե օգոստոսի 1-ց Դիլիջանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը հիսուն տոկոսով բարձրանալու է:
Վերջին օրերին ռուսական տարբեր լրատվամիջոցներով հրապարակումներ եղան այն մասին, որ Ռուսաստանի տարբեր երկրամասերում ձերբակալվում են օրենքով գողեր, որոնք ազգությամբ վրացի են, սակայն ունեն հայկական կեղծ անձնագրեր և կրում են հայկական կեղծ անուն-ազգանուններ:
Հուլիսի 30-ին, ժամը 06.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում` «Թամարա» ՍՊԸ գործարանում:
40-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
«Սա ինձ նմանեցրեց օֆշորային պատմությանը, երբ վարչապետն ասում էր, որ իրեն շառ անելու, մրոտելու համար ինչ-որ անձինք օգտագործում են իր անունը»:
Արդեն երկրորդ անգամն է, ինչ իրավապահ մարմինները անհանգստացնում են կիթառահար երաժիշտ, կոմպոզիտոր Գևորգ Աղաջանյանին, ով հայտնի է Երևանի կենտրոնի փողոցներում՝ մասնավորապես Հյուսիսային պողոտայում հնչող իր սոլո ելույթներով։
Հանդիպման ընթացքում երիտասարդները ծանոթացան Առաքել Մովսիսյանի անցած մարտական ուղուն, խոսեցին ՀՀ արտաքին և ներքին մարտահրավերների, երկրի տնտեսական վիճակի, թանկացումների, երիտասարդների ակտիվ քաղաքացիական դիրքորոշման և մի շարք այլ հարցերի ու խնդիրների շուրջ, որոնք ծառացած են հայ ժողովրդի առջև:
N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը քննիչի վերադաս դատախազին է բողոքարկել քննիչի որոշումը, որով մերժվել էր իր պաշտպանյալի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին իր միջնորդությունը:
Երևանի քաղաքապետրանի շենքի դիմաց արդեն 4 օր շարունակ նստացույց անող ակտիվիստները պատմում են, որ անցած գիշերը փողոցի լույսերն անջատվել են, և իրենք ամբողջ գիշեր անցկացրել են մթության մեջ: Փոխարենը այլ արտառոց դեպքեր չեն գրանցվել և նստացույցն անցել է խաղաղ պայմաններում:
Վաղարշյան և Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 54-ամյա Արտակ Սեդրակյանի վարած Mercedes մակնիշի 32 ՍԼ 117 և 25-ամյա Էդգար Վարդանյանի Volkswagen Golf մակնիշի 33 DՕ 740 համարանիշի ավտոմեքենաները:
Մելիքաձեն Օդեսսա էր ժամանել, որպեսզի անձամբ շնորհավորի տեղի գողական աշխարհի պատրիարք Վլադիմիր Դրիբնիին (մականունը՝ Պոլտավա)՝ վերջինիս 75-ամյակի առթիվ։
168.am-ը որոշ ժամանակ առաջ անդրադարձել էր Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարայնության աստիճան ունեցող բազմաբնակարան բնակելի շենքերի խնդրին:
«Մնացածինը չգիտեմ, բայց Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջելը սխալ է: Նա եզակի քաղաքապետ է, ով քաղաքը կառուցում է: Բոլոր բակերը վերականգնեց, քաղաքը կանաչապատվեց»:
«Որ աշխատողը ցանկություն չունենա աշխատել այդ համակարգով, արագ կերպով ազատվեք դրանից»,- ասել է նա:
Հուլիսի 27-ին Հրազդանի 81-ամյա բնակիչը դանակահարել է կնոջը: Ամուսինը կեսգիշերին մտել է ննջասենյակ՝ տեսնելով, որ 79-ամյա կինը քնած է, նրան դանակահարել է: