Երիտասարդների հետ միասին նստացույցին մասնակցում էր նաև ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, ով սովորաբար իր երիտասարդական ավյունով ակտիվ մասնակցություն է ունենում գրեթե բոլոր ընդդիմադիր, հասարակական-քաղաքական շարժումներին և ակցիաներին:
Երևանի քաղաքապետարանի առջև շարունակվում է «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության մի խումբ ակտիվիստների անժամկետ նստացույցը, որի նպատակը հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման վերաբերյալ Երևանի քաղաքապետի կասեցված որոշումն անվավեր ճանաչելը և այդ որոշման պատասխանատու պաշտոնյաների հրաժարականին հասնելն է:
Ժամը 15:00-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի ԱրՃուտ գյուղի սկզբնամասում բախվել են Սպիտակ քաղաքի բնակիչ Արսեն Սահակյանի վարած ВАЗ 2108 մակնիշի 03 UL 585 համարանիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ Աղասի Թորգոմյանի վարած ЗИЛ բեռնատար մակնիշի 968 LU 36 համարանիշի ավտոմեքենաները:
Երկարատեւ դադարից հետո այսօր գնդապետ Արտակ Բուդաղյանը galatv.am-ի հետ զրույցում պատմել է իր առողջական վիճակից: Նա ասել է, որ արդեն քիչ-քիչ կազդուրվում է եւ հունի մեջ է ընկել ու շարունակում է ծառայությունը:
Գ. Սարգսյանը ՃՈ աշխատակիցներին փորձել է համոզել, որ իրեն ճանապարհեն առանց որևէ արձանագրություն կազմելու՝ հայտնելով, որ ինքը մարտեր առանց կանոնների մարզաձևի աշխարհի չեմպիոն է
Վարպետ Վաչիկը կտրականապես հերքել է, որ իրեն դիտավորյալ են ուղարկել հենց այդ ժամին խոտ հնձելու՝ ընդգծելով, որ նույնիսկ իր հայրն իրեն ոչինչ չէր կարող պարտադրել:
Արտակարգ իրավիճների նախարարության լրահոսում երբեմն տեղ են գտնում լուրեր, որոնք կարող են բարձրացնել մարդու տրամադրությունը։ Օրինակ՝ մեր համաքաղաքացիները ԱԻՆ փրկարարներին դիմում են ոչ միայն լուրջ խնդիրների ժամանակ, այլ, ասենք, երբ կատուն ծառ է բարձրանում և չի կարողանում իջնել։
Նրան գտել են բարի վաճառասեղանի ետևում գտնվող փոքրիկ խորդանոցում, որտեղ եղել է մի թախտ և հեռուստացույց: Հանցագործին թաքցնելու համար ձերբակալվել է նաև բարի սեփականատերը:
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբ», եղբորորդի Վարդան Հակոբյանի բնակության վայրում և աշխատավայրում կատարված խուզարկությունները, ըստ «Փաստինֆո»-ի տեղեկությունների, անուղղակիորեն առնչվում են Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Անդրանիկ Զատիկյանի հանկարծակի մահվան հետ: Ինչպես հայտնի է, բուն մահվան փաստով հարուցված գործը կարճվել էր, սակայն փոխարենը գործ էր հարուցվել Անդրանիկ Զատիկյանին թմրամիջոցներ իրացնող անձին հայտնաբերելու համար: Այդ […]
Հուլիսի 27-ին, ժամը 14.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի կենդանաբանական այգու հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
«Սմերչ»-ը չէ, «Սմերչ»-ի հերն էլ գա, բան չեն կարող անել: Եթե զինվորը զենքը ձեռքին կանգնած է, ոչ մի բանից չպիտի վախենանք, էդ զինվորից պիտի վախենան իրանք, վախենալուն էդ զինվորն է, «Սմերչ»-ի տիրու հերը անիծելու ենք»
«Լուսի պես օջախս մարեց, լուսի պես: Չգիտեմ, չգիտեմ, էդ ինչ կատարվեց»,-ասում է Արթուրի մայրը՝ Անիչկա Չաքմիշյանը, որը եւս տուժել է հարսի ու որդու վիճաբանությունից. տիկին Անիչկայի ձեռքն էլ լուրջ վնասվել է դանակի հարվածներից: Զրույցի ընթացքում տիկին Անիչկան անընդհատ շեշտում էր՝ «Հարսս շատ լավ աղջիկ է, մի թթու, կծու խոսք ասած չկար, մարդուն էլ երբեք չի հակաճառել, տանից մենակ դուրս չէր գալիս, միշտ միասին էինք»:
Ֆեյսբուքում ստեղծվել է «Երթուղային վարորդների անկախ արհմիության աշխատանքային խումբ»: Ըստ հեղինակների՝ նախաձեռնության նպատակն է՝ ստեղծել արհմություն, դրա միջոցով հանրային օրակարգ բարձրացնել աշխատանքային իրավունքների խնդիրները և հասնել վարորդների աշխատանքային պայմանների բարելավման
Գալուստ Սահակյանը կարծում է, որ տրանսպորտի թանկացման դեմ սկիզբ առած ակցիան քաղաքական բնույթ է կրում
«Չնայած մեզ տրված բոլոր տեսակի պիտակավումներին՝ այս պայքարը ոչ թե եկեղեցու դեմ էր, այլ հանուն եկեղեցու»
Հուլիսի 27-ին, ժամը 13.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 25/1 շենքի բակում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը` 1957 թ. ծնված Միսակ Միսակյանը, տեղում մահացել է, իսկ «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը և «Օպել Աստրա»-ի վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հուլիսի 26-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ, 1940թ. ծնված մի տղամարդ, ում աջ ձեռքի բութ մատի երեք քառորդ մասը պոկված է եղել: Խոզ մորթելու ժամանակ կենդանին կծել է տղամարդու մատը:
Երևանի 26-ամյա բնակիչ, նախկինում դատված Հովհաննես Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 131-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ՝ մարդուն առևանգելը, և 138-րդ հոդվածի առաջին մասով՝ բռնաբարությունը:
Քաղաքապետարանի առջեւ նստացույց անող ակտիվիստներին երեկ գիշեր այցելել են Կոմայգու տրանսվեստիտները:
Հուլիսի 27-ին, ժամը 10.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 26 շենքի 3-րդ մուտքում հիվանդ և ագրեսիվ շունը հարձակվում է շենքի բնակիչների վրա:
20:00-ին նախանշված է հավաք, որի ընթացքում որոշվելու են հետագա անելիքները: Իսկ քննարկումները կանցնեն քաղաքապետարանի դիմաց, թե Մաշտոցի պուրակում, կորոշվի 20:00-ին Մաշտոցի պուրակում նախանշված հավաքի ընթացքում:
Այսօր, հուլիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11.00-ի սահմաններում BMW X5 մակնիշի սև գույնի 77 DD 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մալաթիա փողոցում հարվածել է LADA 20 010 մակնիշի 700 LO 07 համարանիշի, Mitsubishi IO մակնիշի 22 LT 791 համարանիշի, Wolkswagen Tuareg մակնիշի, Biora մակնիշի 10 OQ 022 հքամարանիշի ավտոմեքենաներին:
Հուլիսի 26-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Վանաձոր ճանապարհի 75-րդ կմ-ին «Մերսեդես E-240» մակնիշի ավտոմեքենան հարվածել է կովի, ապա «Աուդի» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ճանապարհի երթևեկելի գոտում ընկած կովին:
Բելառուսում ձերբակալվել է տեղի հատուկ ծառայությունների աշխատակիցը, որն աշխատում էր օտար պետությունների համար։ Այս մասին, ըստ Lenta.ru-ի, հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Չենք վճարելու 150 դրամ» շարժման ակտիվիստները Երևանի քաղաքապետարանի դիմաց երեկ մինչև ուշ երեկո շարունակել են իրենց նստացույցը՝ պահանջելով «Տարոն Մարգարյանին և տրանսպորտի թանկացման մյուս պատասխանատուներին պատասխանատվության ենթարկել»:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն բջջային կապի օպերատոր Վիվա-Սելլ ՄՏՍ-ի հետ համատեղ Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորներին մատուցում է նոր ծառայություն:
Վերջին օրերին ազատամարտիկ Արթուր Բունիաթյանին սպառնում են, խանգարում նրա ընտանիքի անդորրը: Ազատամարտիկը համոզված է, որ դա սադրանք է:
ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի կողմից Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի մասին հրապարակվող բացահայտումներին՝ ասաց.
Տավուշի մարզի Ջուջևան համայնքից մինչ օրս հեռացել է 40 ընտանիք: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ջուջևան համայնքի ղեկավար Ժորա Չիլինգարյանը՝ նշելով, որ նրանց որոշ մասը հավանաբար հետ կվերադառնա: Գյուղապետի փոխանցմամբ ՝ 470 բնակիչ ունեցող գյուղի հիմնական զբաղվածությունն անասնապահությունն է, իսկ կաթնամթերքի իրացման հետ կապված խնդիրներ չկան: