
Բնակարանում հայտնաբերվել է տարեց բնակչի դին

Հոկտեմբերի 12-ին, ժամը 15.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 21 շենքի 6-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցի հատակին հայտնաբերել 1941թ. ծնված Կ. Ս.-ի դին:
Արտակարգ իրավիճակների նախարարություն