
«Էրեբունի-Երևան-2796 » տոնակատարությունը մեկնարկել է ջրցան մեքենաների ավանդական շքերթով

«Էրեբունի-Երևան-2796» տոնակատարության 2-րդ օրվա հիմնական միջոցառումները մեկնարկել են վաղ առավոտյան՝ Երևանի բոլոր վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղի ունեցած ջրցան մեքենաների ավանդական դարձած տոնական շքերթով: Փողոցները մաքրվել ու լվացվել են հատուկ զարդարված ջրցան մեքենաներով: Օրվա տրամադրությանը համահունչ՝ մեքենաների տոնական երթը քաղաքի կենտրոնական փողոցներում յուրօրինակ շքերթի է վերածվել, որով էլ, ըստ էության տրվել է «Երևան, իմ տուն» կարգախոսով «Էրեբունի-Երևան-2796» հիմնական տոնակատարության մեկնարկը։ Փողոցների լվացման աշխատանքներում ներգրավվել է ընդհանուր թվով շուրջ 70 միավոր հատուկ տեխնիկա։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն