
Գազատար խողովակից արտահոսք է եղել

Հոկտեմբերի 12-ին, ժամը 14.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի 7-րդ մուտքի 5-րդ հարկում գազատար խողովակից առկա է արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 84 բնակարան մտնող գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով: Հրշեջ-փրկարարները փակել են գազի փականը և դադարեցրել արտահոսքը:
Արտակարգ իրավիճակների նախարարություն