Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում կազմակերպված գյուղատնտեսական տոնավաճառ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ նման տոնավաճառներն արդեն դարձել են ավանդական և նոր մշակույթ են ձևավորում գյուղատնտեսական արտադրանքի ներկայացման ոլորտում:

Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031