Բաժիններ՝

Հավատա, խնդրիր եւ մի վախեցիր. հաջողության դաս՝ Ռուբեն Վարդանյանից (տեսանյութ)

Դիլիջանի UWC միջազգային դպրոցի համահիմնադիր, ձեռներեց եւ բարեգործ Ռուբեն Վարդանյանը համոզված է, որ դպրոցի նախագիծը կայացել է հավատ ունենալու, չվախենալու եւ այն մարդկանց օգնության շնորհիվ, որոնք այսօր դարձել են դպրոցի դոնորները։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, դպրոցի բացմանը հայտարարեց Ռուբեն Վարդանյանը, հաղորդում է news.am -ը։

«Ինչպես Սովետական Միության շրջանում ապրած մարդ՝ ձեզ ուզում եմ ասել, որ նախ եւ առաջ պետք է փորձել փոխել ինքդ քեզ։ Սովետական համակարգում երեք սկզբունք կար՝ մի հավատա, մի վախեցիր եւ մի խնդրիր։ Դա ճիշտ չէ, հակառակը՝ պետք է հավատալ երազանքին, պետք է հավատալ, որ ամեն ինչ հնարավոր է, պետք է հավատալ, որ դու կարող ես փոխել աշխարհը, պետք է հավատալ այն ամենին, ինչը քո ուժերի սահմանում է։ Մի վախեցիր սխալներ անելուց, մի վախեցիր ինչ-որ բան անել եւ սխալվելով առաջ գնա։ Դու պետք է չվախենաս օգնություն խնդրել ընկերներից ու հարազատներից, որովհետեւ միասին կարելի է ինչ-որ մի բանի հասնել։ Այսօրվա մեր տոնը հենց նրա արդյունքն է, որ մենք հավատացել ենք, չենք վախեցել եւ օգնություն ենք խնդրել ձեր բոլորից»,- ասաց Ռուբեն Վարդանյանը՝ նշելով, որ դպրոցը դրական ազդեցություն կունենա ոչ միայն Դիլիջան քաղաքի, այլեւ Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի վրա։

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս