
Ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանը նորից հիվանդանոց է տեղափոխվել. NEWS.am

Ադրբեջանական գերությունից վերադարձած՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը նորից տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ին ասաց Արսենի մայրը՝ տիկին Սվետլանան:
Նրա փոխանցմամբ՝ որդին սեպտեմբերի 12-ին հիվանդանոցից դուրս գրվելուց ընդամենը մեկ շաբաթ անց նորից է վատացել. «Նորից նույն մաշկային եւ հոգեբանական խնդիրներն են մոտը, տարանք Բերդի հիվանդանոց, էնտեղից էլ տեղափոխեցին նորից ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոն: Հիմա նորից բուժվում է»:
Նշենք, որ օգոստոսի 30-ին էլ էր Արսեն Խոջոյանը ընդունվել այդ հիվանդանոց, նրա մոտ ախտորոշվել էր «վուլգար փսորիազ» հիվանդությունը:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: