
Անհետ կորած Էդոյին մինչ օրս էլ սպասում են (տեսանյութ)

Tsayg.am-ը գրում է. 90ականներից մինչ օրս Շիրակի մարզից անհետ կորած է համարվում 12 զինվոր: Նրանցից 3-ը Գյումրու բնակիչներ են: 2-ը շարքային, մեկը՝ սպա: Բոլոր զինվորներին գտնելու նպատակով Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպությունը ՀՀ ՊՆ հետ համատեղ իրականացնում է ծրագիր, որի շրջանակներում անհետ կորածների արյունակից հարազատներից վերցվում են ԴՆԹ անալիզներ և փորձանմուշներ: Դրանք ուղարկվում են Եվրոպա, մշակվում և պահվում միջազգային կոմիտեի հատուկ բանկում՝ հետագայում գերիների կամ հայտնաբերվելիք աճյունների հետ համեմատելու նպատակով:
Անհետ կորած մեկ զինվորի պատմություն: Ներկայացնում են մեր գործընկերները: