Ի վերջո, ակտիվիստների և իրավապահ մարմինների անհամաձայնությունը բերեց բախման: Ավելացնենք, որ ոստիկաններին հաջողվեց փախցնել վրանը և այն տեղափոխել ոստիկանական մեքենան:
Օգոստոսի 1-ին, ժամը 11.43-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 10.59-ի սահմաններում Երևանի Տիչինայի փողոցի տներից մեկում թունավորվել է 1984 թ. ծնված Ա. Ղ.- ը:
Ըստ իշխանական կուլիսներում պտտվող տեղեկությունների` չի բացառվում, որ Կապանի, Քաջարանի և Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրվի Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը:
Կիվիրյանը քիչ անց հայտարարեց, որ իրենք սկսում են վրաններ տեղադրել քաղաքապետարանի դիմացի մայթին։ Ոստիկանները, սակայն, Օսիպյանի գլխավորությամբ, թույլ չտվեցին դա անել։ Սկսվեց հրմշոտ և քաշքշուկ ոստիկանների և քաղաքացիների միջև։
«Այսօր առավոտյան անժամկետ նստացույց անող Գոռ Առաքելյանը, Վահագն Մինասյանը և Սուրեն Սահակյանը «ձուկ են որսացել» քաղաքապետարանի «ջրերում», դարձյալ աշխատակիցներին թռուցիկներ բաժանել` հորդորելով չսատարել Նավասարդյանին ու Համբարձումյանին և մի քիչ վիճել ոստիկանների հետ»:
Քննիչը գտել է, որ վերջերս կատարված Դատաբժշկական համալիր հանձնաժողովային փորձաքննությունը լրիվ չէ:
Երիտասարդները, որոնք անտարբեր չեն իրենց համայնքի կամ այլ մարդկանց սոցիալական խնդիրների նկատմամբ, հնարավորություն են ստանում ծավալելու բիզնես, որը կլինի ֆինանսապես կայուն ու ինքնուրույն:
«Россия 1» հեռուստաալիքի աշխատակիցներն ու լրագրողները տեղյակ են, որ Հայաստանում գործող լրագրողների և հանրության կողմից բացասաբար են ընդունվել Նոր Մոսկվայում գրանցված ավտովթարի մասին լուսաբանումները, որոնք առնչվել են մեր հայրենակից, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին:
Մարզերում մշակույթի տները լքված ամրոցներ են հիշեցնում, և Արարատի մարզկենտրոն Արտաշատն էլ բացառություն չէ: Արտաշատում պետական թատրոն կա, երաժշտական դպրոց, ՀԳՄ Պարույր Սևակի անվան Արարատի մասնաճյուղ, քաղաքապետարանի ենթակայության Շառլ Ազնավուրի անվան մշակույթի հսկա տուն՝ խորհրդային գիգանտոմանիայով կառուցած:
«Ի՞նչ կա մեր գյուղում: Ոչինչ, ոչինչ էլ չկա: Ամեն տարի ընտանիքներ է, որ լքում են գյուղը, փրկում են իրենց հարազատներին ու թողնում հեռանում էստեղից: Ամեն ընտանիքից արտագնա աշխատանքների միջոցով ապրուստի փող վաստակող գոնե մի հոգի հաստատ կա: Առանց դրա չի լինի»:
2013 թ. հունվար-հունիսին Հայաստան մուտք է գործել 298,146 ՀՀ քաղաքացի, իսկ մեկնել՝ 404,379: Բացասական սալդոն կազմում է 106,233:
Պարոն քաղաքապետ, հուլիսի 26-ին 168.am լրատվական կայքում հրապարակվել է Անի Կարապետյանի հոդվածը, որտեղ ներկայացվում է Աբովյանի նշանավոր հուշարձաններից մեկը՝ Սարալանջ թաղամասում գտնվող Տրդատ Գ թագավորի արձանը:
Երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջանում աշխատանքային շրջայց էր կատարել: Նա նա ծանոթացավ «Տիգրան Մեծ» այգու շինարարական աշխատանքներին: Մինչ նրա ժամանելը այգում «եռում էր» բանվորների աշխատանքը: Նրանք լվանում էին սալիկները, արագ-արագ տեղադրում նոր նստարանները, աղբամանները, անգամ ներկում էին լապտերը:
Ինչպես 168.am-ին հայտնել են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղեկատվական վահանակների փոխարինման հիմնական պատճառը դրանց «մաշվածությունն է, ինչպես նաև տեքստային որոշ խմբագրումների անհրաժեշտությունը»:
Այսօրվանից Երևան քաղաքում գործելու են վճարովի ավտոկայանատեղեր, իսկ վճարումները կատարվելու են անկանխիկ եղանակով: Երևան քաղաքի ավագանու 2012թ. դեկտեմբերի 25-ի թիվ 563-Ն որոշմամբ սահմանվել են Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի տուրքի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը:
Մեր հարցին, թե նախկինում ՍՊԸ-ն Ձե՞զ է պատկանել, նա պատասխանեց. «Եկեք նախկինի մասին չխոսանք. նախկինում ես ինչ եմ ունեցել, ոնց եմ ապրել: Մեզ տվյալ պահն ա հետաքրքրում, իսկ մենք տվյալ պահին կապ չունենք»:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում հնչած կրակոցների գործով որոշ փորձաքննություններ ավարտվել են և արդյունքները փոխանցվել են պաշտպանական կողմին:
2012թ. օգոստոս ամսին Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում շահագործման հանձնվեց Կառավարության ֆինանսավորումով կառուցված նորակառույց դպրոցը: Դպրոցի հիմնական մասնաշենքը վնասվել էր 1988թ. և դասապրոցեսը անցկացվում էր համայնքի մանկապարտեզի մասնաշենքում:
«Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության ակտիվիստ Կարեն Հարությունյանը հեռուստատեսության մի քանի ներկայացուցիչներից պահանջեց հեռանալ: Նա հայտարարեց, որ հեռուստաալիքների մեծ մասը, հատկապես` «Արմնյուզը», «Շանթը» և Հանրային հեռուստատեսությունը չեն երևացել ոչ մի քննարկման ժամանակ և քաղաքացիական շարժումները լուսաբանել են կողմնակալ կերպով, իսկ այժմ եկել են նկարահանելու և դրանից «շոու» սարքելու:
«Ցավոք սրտի, քաղաքապետարանն ուղղակի շտապեց, գնաց բարձրացման, դուք էլ ճիշտ արեցիք՝ պայքարեցիք, մենք էլ մեր կողմից էինք ազդում` և´ գրավոր, և´ բանավոր, և´ հանդիպումներով, որպեսզի այդ հարցը լուծվի»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ, մաղթել քաջառողջություն ու ստեղծագործական նորանոր հաջողություններ:
Երբեմնի գործարաններն ու ֆերմաները, որոնց հիման վրա կառուցվել է Լեռնագոգ ավանը, այժմ դժվար կացության մեջ է: Գյուղից կամ արտագաղթում, կամ էլ հարևան համայնքներում օրավարձով են աշխատում:
Ներքին Ծաղկավանի գյուղապետ Նաիրի Աթաբեկյանը tesankyun.am-ին հայտնել է, որ այս տարի պետական բյուջեի միջոցներով գյուղը աշխարհին կապող ճանապարհը վերականգնվելու է, փլվածքի գոտին շրջանցող նոր ճանապարհ է կառուցվելու:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
Հաշվի առնելով, որ ակտիվիստները ակցիան անցկացնում են եղանակային անբարենպաստ պայմաններում՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց վրաններ կտեղադրվեն։ Վրանների տեղակայման աշխատանքները կմեկնարկեն վաղը ժամը 12։00-ին։
Տիգրան Սարգսյանը ծանոթացել է վերակառուցված շենքերի պայմաններին, զրուցել բուժանձնակազմի հետ, լսել նրանց կարծիքը և շնորհակալական խոսքերը:
Օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 2-3-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 4-5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Այսօր՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Պարզվում է՝ Գեղարքունիքի մարզում չկա որևէ հակակարկտային կայան, և չի եղել և չի էլ լինի: Համենայնդեպս, գոնե այս տարի հակակարկտային կայաններ մարզում չեն տեղադրվի: