Հունվարի 22-ին, ժամը 00.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ հունվարի 21-ին ժամը 23.10-ին թունավորման նախանշաններով «Սրբ. Գ. Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել Խուդյակով փողոցի 84/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչներ՝ 1963թ. ծնված Ս., 1989թ. ծնված Ն., 1966թ. ծնված Հ. Գևորգյանները և 2007թ. ծնված Մ. Տեր. Բարսեղյանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Եթե նախկինում հայ «խոպանչին» կարող էր անցնել հարեւան Ուկրաինա եւ անձնագրում համապատասխան դրոշմ ունենալով՝ վերադառնալ Ռուսաստան եւ շարունակել աշխատել, հիմա 3 ամիս աշխատելուց հետո ստիպված կլինի լքել երկիրը: Սովորաբար տավուշցիները Ռուսաստանում շինարարության ոլորտում են աշխատում՝ ամիսը միջինը 1000-1200 դոլար աշխատավարձով:
Նա հայտնել է, որ պարզապես հոգնել է այդ համակարգում աշխատելուց, որեւէ այլ խնդիր չկա: Իսկ թե ինչով է այսուհետ զբաղվելու Վարդան Ղուկասյանը, առայժմ հայտնի չէ:
Հաղթանակ գյուղի 2-րդ փողոցի թիվ 45 հասցեում գտնվող N1 տուն-ինտերնատից թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ են տեղափոխվել 1957թ. ծնված Հ. Գ.-ն և 1936թ. ծնված Մ. Ժ.-ն:
Գիտե՞ք` որքան դժվար է այցելել տարիներով մոմի լույսով ապրող տարեց ամուսիններին, ականատես լինել, թե ինչպես են սովամահ լինում, որովհետև թոշակով անգամ հաց չեն կարողանում գնել, այնուհետև մեջդ ուժ գտնել` տեսածդ վերարտադրելու, իսկ ամիսներ անց կրկին այցելել և տեսնել, որ երկուսն էլ մահացել են:
36-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի մոտ գտնվող մանկապարտեզի բակում, տղամարդու հետ գրկախառնվելու ընթացքում, վերջինիս գրպաններից գաղտնի հափշտակել է զգալի չափերի` 30.000 ՀՀ դրամ գումար:
Փետրվարին նախատեսված Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի և Արևմտյան Եվրոպայի թեմի առաջնորդի ընտրություններն անորոշ ժամանակով հետաձգվում են: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այդ ընտրությունները նշանակված էին այս տարվա փետրվարին և պետք է տեղի ունենային Փարիզի Ժան Գուժանի մայր եկեղեցում՝ համայնքային 54 պատվիրակների մասնակցությամբ:
Մեկուսարանում գտնվող կալանավորին քննիչը շուրջ չորս ամիս չի թույլատրել տեսակցել, անգամ զանգահարել ընտանիքի անդամներին: Հատուկ քննչական ծառայության պետի անմիջական հրահանգով միայն մեկ անգամ է կալանավորը կարողացել հանդիպել հարազատներին, որից հետո դարձյալ մեկ ու կես ամիս տեսակցություն չի թույլատրվել:
Ալավերդու Ջրավազան թաղամասում հրատապ է դարձել աղբահանության խնդիրը: Այս թաղամասը, սակայն, աղտոտվում է հիմնականում ոչ թե բնակիչների անփութության կամ աղբահանություն չկատարվելու, այլեւ աղբամանների սակավության պատճառով:
Հունվարի 20-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 65 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հունվարի 20-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում բախվել է մայթեզրին կայանված «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի:
«Ա1+»-ն այսօր առավոտյան մի քանի հարց է ուղղել Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին։
Հունվարի 20-ին, ժամը 15.55-ին, Արգել-Նոր Գեղի ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Գնդապետը պատմել է, որ հակառակորդի հարձակվելու ընթացքում Արմեն Հովհաննիսյանը մարտական դիրքի դիտորդ է եղել մեկ այլ զինծառայողի հետ. «Դասակի հրամանատարին զեկուցել են, որ ինչ-որ ձայներ են լսվում դիրքի ձախ թևում: Դասակի հրամանատարը դուրս է եկել, և մեկ կրակոցի ձայն է լսվել: Կրակոցի ձայնը դիրքի անձնակազմը չի լսել, քանի որ հակառակորդի դիվերսանտը կիրառել է ПБС (զենքի խլացուցիչ): Գնդակը բաժին է հասել շանը, քանի որ շունը վազելով գնացել է դեպի դիվերսանտները»:
Գյումրի-Վահրամաբերդ-Կապս և հետադարձ ուղղությամբ շահագործվող երթուղին աշխատում է նոր գնացուցակով:
Այսօր` հունվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, Հասրաթյան փողոցում «ԼյուԱր» հանդիսությունների սրահի դիմաց բախվել են Mercedes մակնիշի 34 ՏQ 937 համարանիշի և Daewoo nexia մակնիշի 603 ԼՕ 43 համարանիշի ավտոմեքենաները:
Հունվարի 21-ին, ժամը 18.24-ին ահազանգ է ստացվել, որ Մ-12 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Ստեփանակերտ հատվածի 8-րդ կմ-ում «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորը, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 20-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Պյոտր Դ.-ն
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով զոհված Արմեն Հովհաննիսյանի դին այսօր բերվել է տուն՝ զինվորական շարասյան ուղեկցությամբ։ Արմեն Հովհաննիսյանի դին հողին կհանձնվի վաղը Եռաբլուրում։
Խարդախության մեղադրանքով արդեն 4 ամիս կալանքի տակ պահվող ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը վերաքննիչ ատյանում բողոքարկել է իր պաշտպանյալի կալանքը երկարացնելու մասին վերջին որոշումը:
2013 թվականի հունվար-դեկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 3275,2 հազ. տոննա բեռ և 415,4 հազ. ուղևոր: Բեռնափոխադրումների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում 2012 թվականի հետ համեմատ կրճատվել է 5,3%-ով, իսկ ուղևորաշրջանառությունը՝ աճել 4%-ով (52992,0 հազ. ուղևոր/կմ-ից մինչև 55123,8 հազ. ուղևոր/կմ):
«Այդ օրը առավոտյան Արմենի հետ խոսում էինք, ասաց պատկերացնում ես` ես մեռնեմ, ծնողներս ինչ վիճակի մեջ կլինեն, ես էլ ասեցի` Աստված չանի, տենց բաներ մի խոսա»,- պատմել է Նորայր Մկրտչյանը:
Հունվարի 22-ին, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 23-ի ցերեկը առավելապես արևմտյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն:
Գազի բարձր սակագնի պատճառով Ալավերդում այս ձմռանն ավելի մեծ թվով ընտաիքներ են մի քայլ հետ գնացել՝ դիմելով ջեռուցման այլընտրաքային միջոցների: Տունը տաքացնելու համար բազմաթիվ ընտանիքներ կրկին փայտի վառարաններ դրել:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է «Top Ten Award» միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխության կազմակերպիչներին և հյուրերին:
Քիչ առաջ Մաշտոցի պուրակում լրատվական միջոցների ներկայացուցիչները «Դեմ եմ» պաստառներով լուսանկարվում էին՝ այդկերպ արտահայտելով իրենց բողոքը պարտադիր կուտակային համակարգի ներդրման առնչությամբ: Լրագրողական էթիկայի խախտման մասին սպասվող խոսակցություններն այս անգամ էլ չեն վախեցնում մամուլի միջոցների ներկայացուցիչներին. նրանք համարում են, որ ընդունված՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարելը ևս էթիկայի շրջանակներում է:
Գազի սակագնի բարձրացման հետևանքով անհնար է դարձել դրանց շահագործումը: «Եղել են, որ հրաժարվել են, օրինակ՝ Սևանի ջերմատունը, էջմիածնում Աղավնատուն ջերմատունը, մի ձեռներեց խոշոր ծաղկի ջերմատուն ուներ Մասիսում, ամռանը մի հեկտարը քանդեց, մյուսը կտրտեց վաճառեց։ Ինձ ասաց՝ ավելի լավ է 100 դրամ ամռանն աշխատեմ` ես ունենամ, քան հազարներ աշխատեմ, տամ «Հայռուսագազարդին»։ Կան, որ փակվեցին, տոմսի փողն առան ու ընտանիքով գնացին»,– նշել է նա։
Հերթական խորհրդակցությունն այսօր անցկացվեց Շիրակի մարզպետարանում`մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, մարզի քաղաքային համայնքների ղեկավարների, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարության պատասխանատուների մասնակցությամբ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21–ին`ժամը 17.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: