Բաժիններ՝

Պատկերացնո՞ւմ ես՝ ես մեռնեմ. Արմենի վերջին ժամերի մասին պատմում է նրա ծառայակիցը. news.am

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով զոհված, կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը կարծես կանխազգացել է իր մահը: Այս մասին, ըստ news.am-ի՝ լրատվամիջոցների հետ զրույցում պատմել է դեպքի օրը Արմեն Հովհաննիսյանի հետ դիրքերում գտնվող զինծառայող, շարքային Նորայր Մկրտչյանը: «Այդ օրը առավոտյան Արմենի հետ խոսում էինք, ասաց  պատկերացնում ես` ես մեռնեմ, ծնողներս ինչ վիճակի մեջ կլինեն, ես էլ ասեցի` Աստված չանի, տենց բաներ մի խոսա»,- պատմել է Նորայր Մկրտչյանը:

Նրա խոսքով` վերջին օրերին Արմեն Հովհաննիսյանը անընդհատ ասում էր, որ ընդամենը 5 ամիս է մնացել ծառայության ավարտին. «Պատկերացնո՞ւմ ես՝ 5 ամիս, հլը բերանով ասա՝ 5 ամիս»:

Նորայր Մկրտչյանը պատմեց, որ Արմենն աչքի էր ընկնում իր կազմակերպվածությամբ և բարձր պատասխանատվությամբ:

Նորայրը պատմել է ողբերգության օրվա մանրամասները. Առաջին կրակոցն անցել է նրանց գլխավերեւով, Արմեն վազելով մտել է կացարան, զեկուցել դիրքի ավագին,  վերադարձել ու հրահանգել՝ համար 1 պատրատություն։ Դրանից հետո 10-15 րոպե ոչինչ տեղի չի ունենում։ Արմենը գնում է տարածքը ստուգելու։ Վերադառնում է, ասում՝ «նորմալ ա, տղերք ջան, գնամ դիտակետից դիտարկում անեմ, այդ պահին կրակոց է լսվում նրա ուղղությամբ»։

Նորայրը կրակոցի ուղղությամբ հինգ պատասխան կրակոց է ուղարկում, ու այդ պահից սկսվում է անկանոն կրակահերթը հայկական դիրքերի ուղղությամբ։ Նորայրը վիրավորվում է, դիրքի ավագը նրան տեղափոխում է կացարան, որից հետո կազմակերպում պաշտպանությունը, որը տեւում է մոտ կես ժամ։ Երբ ամեն ինչ վերջանում է՝ պարզում են, որ Արմենը զոհվել է։

Վերջին բառերը, որ Արմենից լսել է Նորայրը. «Վախ, վախ, վախ»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս