Բաժիններ՝

Կալանավորին չէին թույլատրում տեսակցել հարազատներին

Մեկուսարանում գտնվող կալանավորին քննիչը շուրջ չորս ամիս չի թույլատրել տեսակցել, անգամ զանգահարել ընտանիքի անդամներին: Հատուկ քննչական ծառայության պետի անմիջական հրահանգով միայն մեկ անգամ է կալանավորը կարողացել հանդիպել հարազատներին, որից հետո դարձյալ մեկ ու կես ամիս տեսակցություն չի թույլատրվել: Այս մասին տեղեկանում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Օմբուդսմենի միջամտության արդյունքում վերացվել է արգելքը և այսուհետ թույլատրվում է կալանավորի տեսակցությունները և հեռախոսազանգերը մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, ինչպես նաև մշտական կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031