2013 թվականին ՀԿԵ ՓԲԸ-ն փոխադրել է 3,2 մլն. տոննա բեռ և 415.000 ուղևոր
2013 թվականի հունվար-դեկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 3275,2 հազ. տոննա բեռ և 415,4 հազ. ուղևոր: Բեռնափոխադրումների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում 2012 թվականի հետ համեմատ կրճատվել է 5,3%-ով, իսկ ուղևորաշրջանառությունը՝ աճել 4%-ով (52992,0 հազ. ուղևոր/կմ-ից մինչև 55123,8 հազ. ուղևոր/կմ):
Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը 2013 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել է 456 հազար տոննա: Ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 1260,7 հազար տոննա բեռ, տեղական հաղորդակցությունում՝ 1558,5 հազար տոննա:
Բեռների ծավալում գերակշռող մաս կազմում են, մասնավորապես, գունավոր մետաղները (1,3 մլն. տոննա), հացահատիկային բեռները (455 հազ. տոննա), նավթային բեռները (276,8 հազ. տոննա), շինանյութը (133,5 հազ. տոննա), ցեմենտը (110,2 հազ. տոննա):
Միայն դեկտեմբեր ամսվա ընթացքում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 245 հազ. տոննա, որից արտահանվել է 29,7 հազ. տոննա, ներմուծվել՝ 120 հազ. տոննա, տեղական հաղորդակցությունում փոխադրվել՝ 95,3 հազ. տոննա բեռ:
Իսկ տարվա ընթացքում փոխադրված 415,4 հազ. ուղևորից 60,2 հազարը տեղափոխվել էր միջազգային և 355,2 հազարը՝ տեղական հաղորդակցությունում:
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը ոլորտի համար պատասխանատու ղեկավարներին հանձնարարեց ուսումնասիրել իրավիճակը և մշակել բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների աճի ապահովման, բեռների լրացուցիչ ծավալների և նոր ուղևորների ներգրավմանն ուղղված միջոցառումների ցանկ: