
Տուն-ինտերնատում թունավորման դեպքեր են գրանցվել

Հունվարի 21-ին, ժամը 22.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 21.05-ին Հաղթանակ գյուղի 2-րդ փողոցի թիվ 45 հասցեում գտնվող N1 տուն-ինտերնատից թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ են տեղափոխվել 1957թ. ծնված Հ. Գ.-ն և 1936թ. ծնված Մ. Ժ.-ն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Արտակարգ իրավիճակների նախարարություն