Հակառակորդի առաջին գնդակը բաժին է հասել դիրքերում գտնվող շանը. Արմենի հրամանատարը պատմում է մանրամասներ. news.am
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողությունների նպատակն էր կոտորել դիրքի ողջ անձնակազմը։ Այս մասին մասին, ըստ news.am-ի լրատվամիջոցներին հետ զրույցում ասաց հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով զոհված, կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հրամանատար, գնդապետ Էդվարդ Ասրյանը:
«Իմ կարծիքով՝ նրանց խնդիրն էր հունվարի 20-ի Բաքվի այսպես կոչված «կոտորածների» համար պատասխան տալ»,- կարծիք է հայտնել գնդապետը։
Այդ ընթացքում հակառակորդը զորամասի 5 մարտական դիրքերի ուղղությամբ ակտիվ կրակային ազդեցություն է գործել, իսկ այն դիրքի ուղղությամբ, որը պաշտպանում էին Արմենն ու նրա ընկերները, դիվերսիոն-հետախուզական գործողություններ է կատարել։
Գնդապետը պատմել է, որ հակառակորդի հարձակվելու ընթացքում Արմեն Հովհաննիսյանը մարտական դիրքի դիտորդ է եղել մեկ այլ զինծառայողի հետ. «Դասակի հրամանատարին զեկուցել են, որ ինչ-որ ձայներ են լսվում դիրքի ձախ թևում: Դասակի հրամանատարը դուրս է եկել, և մեկ կրակոցի ձայն է լսվել: Կրակոցի ձայնը դիրքի անձնակազմը չի լսել, քանի որ հակառակորդի դիվերսանտը կիրառել է ПБС (զենքի խլացուցիչ): Գնդակը բաժին է հասել շանը, քանի որ շունը վազելով գնացել է դեպի դիվերսանտները»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: