Հունվարի 20-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում բախվել է մայթեզրին կայանված «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի:
«Ա1+»-ն այսօր առավոտյան մի քանի հարց է ուղղել Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին։
Հունվարի 20-ին, ժամը 15.55-ին, Արգել-Նոր Գեղի ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Գնդապետը պատմել է, որ հակառակորդի հարձակվելու ընթացքում Արմեն Հովհաննիսյանը մարտական դիրքի դիտորդ է եղել մեկ այլ զինծառայողի հետ. «Դասակի հրամանատարին զեկուցել են, որ ինչ-որ ձայներ են լսվում դիրքի ձախ թևում: Դասակի հրամանատարը դուրս է եկել, և մեկ կրակոցի ձայն է լսվել: Կրակոցի ձայնը դիրքի անձնակազմը չի լսել, քանի որ հակառակորդի դիվերսանտը կիրառել է ПБС (զենքի խլացուցիչ): Գնդակը բաժին է հասել շանը, քանի որ շունը վազելով գնացել է դեպի դիվերսանտները»:
Գյումրի-Վահրամաբերդ-Կապս և հետադարձ ուղղությամբ շահագործվող երթուղին աշխատում է նոր գնացուցակով:
Այսօր` հունվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, Հասրաթյան փողոցում «ԼյուԱր» հանդիսությունների սրահի դիմաց բախվել են Mercedes մակնիշի 34 ՏQ 937 համարանիշի և Daewoo nexia մակնիշի 603 ԼՕ 43 համարանիշի ավտոմեքենաները:
Հունվարի 21-ին, ժամը 18.24-ին ահազանգ է ստացվել, որ Մ-12 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Ստեփանակերտ հատվածի 8-րդ կմ-ում «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորը, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 20-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Պյոտր Դ.-ն
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով զոհված Արմեն Հովհաննիսյանի դին այսօր բերվել է տուն՝ զինվորական շարասյան ուղեկցությամբ։ Արմեն Հովհաննիսյանի դին հողին կհանձնվի վաղը Եռաբլուրում։
Խարդախության մեղադրանքով արդեն 4 ամիս կալանքի տակ պահվող ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը վերաքննիչ ատյանում բողոքարկել է իր պաշտպանյալի կալանքը երկարացնելու մասին վերջին որոշումը:
2013 թվականի հունվար-դեկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 3275,2 հազ. տոննա բեռ և 415,4 հազ. ուղևոր: Բեռնափոխադրումների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում 2012 թվականի հետ համեմատ կրճատվել է 5,3%-ով, իսկ ուղևորաշրջանառությունը՝ աճել 4%-ով (52992,0 հազ. ուղևոր/կմ-ից մինչև 55123,8 հազ. ուղևոր/կմ):
«Այդ օրը առավոտյան Արմենի հետ խոսում էինք, ասաց պատկերացնում ես` ես մեռնեմ, ծնողներս ինչ վիճակի մեջ կլինեն, ես էլ ասեցի` Աստված չանի, տենց բաներ մի խոսա»,- պատմել է Նորայր Մկրտչյանը:
Հունվարի 22-ին, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 23-ի ցերեկը առավելապես արևմտյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն:
Գազի բարձր սակագնի պատճառով Ալավերդում այս ձմռանն ավելի մեծ թվով ընտաիքներ են մի քայլ հետ գնացել՝ դիմելով ջեռուցման այլընտրաքային միջոցների: Տունը տաքացնելու համար բազմաթիվ ընտանիքներ կրկին փայտի վառարաններ դրել:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է «Top Ten Award» միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխության կազմակերպիչներին և հյուրերին:
Քիչ առաջ Մաշտոցի պուրակում լրատվական միջոցների ներկայացուցիչները «Դեմ եմ» պաստառներով լուսանկարվում էին՝ այդկերպ արտահայտելով իրենց բողոքը պարտադիր կուտակային համակարգի ներդրման առնչությամբ: Լրագրողական էթիկայի խախտման մասին սպասվող խոսակցություններն այս անգամ էլ չեն վախեցնում մամուլի միջոցների ներկայացուցիչներին. նրանք համարում են, որ ընդունված՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարելը ևս էթիկայի շրջանակներում է:
Գազի սակագնի բարձրացման հետևանքով անհնար է դարձել դրանց շահագործումը: «Եղել են, որ հրաժարվել են, օրինակ՝ Սևանի ջերմատունը, էջմիածնում Աղավնատուն ջերմատունը, մի ձեռներեց խոշոր ծաղկի ջերմատուն ուներ Մասիսում, ամռանը մի հեկտարը քանդեց, մյուսը կտրտեց վաճառեց։ Ինձ ասաց՝ ավելի լավ է 100 դրամ ամռանն աշխատեմ` ես ունենամ, քան հազարներ աշխատեմ, տամ «Հայռուսագազարդին»։ Կան, որ փակվեցին, տոմսի փողն առան ու ընտանիքով գնացին»,– նշել է նա։
Հերթական խորհրդակցությունն այսօր անցկացվեց Շիրակի մարզպետարանում`մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, մարզի քաղաքային համայնքների ղեկավարների, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարության պատասխանատուների մասնակցությամբ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21–ին`ժամը 17.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով այս տարվա առաջին դատական նիստն էր կայանալու:
«Իրավական տեսանկյունից հիմնավորված չէ: Եթե դա իրավական տեսանկյունից հիմնավորված լիներ, ապա դրան կհաջորդեին համապատասխան քրեական գործերի հարուցումներ, և համապատասխան հետևանքներ կլինեին»,- անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի այն դրույթին, որը նվիրված է դատարանում կաշառքի սակագներին, այսօր ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Եթե ամբիցիաների խնդիր կա’ ինձ մոտ դա վաղուց բավարարված է, իշխանության և անձնական բարեկեցության խնդիր ես չունեմ’ վաղուց ինքս եմ ստեղծել, իսկ եթե մտադիր ես հասարակության համար որևէ դրական տեղաշարժ ապահովել’ քաղաքականությամբ զբաղվելը պարտադիր չէ: Գոնե տեսանելի ապագայում ես ինձ քաղաքականության մեջ չեմ տեսնում:
Հունվարի 20-ին, ժամը 05.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գագիկ Բ.-ին:
Հունվարի 20-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կրակից զոհված Արմեն Հովհաննիսյանին կհուղարկավորեն Եռաբլուրում՝ վաղը ժամը 14:00-ին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ զինվորի հուղարկավորությանը կմասնակցի բանակի ղեկավար կազմը:
«Այնքան ջուր կհոսի մինչև, որ հասկանամ, որ նա այլևս չկա»,- ասաց մայրը և հավելեց, որ շատ կուզենար զգալ, թե ի՞նչ է որդին զգացել և մտածել մահվանից առաջ»:
Աբրահամը բանակ զորակոչվել է 2009 թվականի նոյեմբերին, ծառայել մի քանի ամիս, այնուհետև տեղափոխվել Կանազի զինվորական հոսպիտալ: Նրա հետ կատարվածին չի դիմացել հոր սիրտը և մահացել է: Միակ հարազատը նրա 20-ամյա եղբայրն է` Գրիգոր Հովհաննիսյանը, որը ինչպես ինքն է ասում, ստիպված է առանց աշխատանքի միայնակ պահել եղբորը:
Հայաստանում կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման դեմ անցկացվող բողոքի ակցիաները լուրջ արդյունքներ չեն ունենա, կարծում է սոցիոլոգիական հետազոտությունների «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։ Այս մասին գրում է ԱՌԿԱ-ն։
Խնդիրը նրանում է, որ շնորհիվ ադրբեջանցիների՝ հայկական կայքերի սեփականատերերն ավելի շատ են ուշադրություն դարձնում իրենց կայքերի անվտանգությանը և հասկանում, որ իրենց անվտանգության մասնագետ է անհրաժեշտ, ինչը նախկինում այդպես չէր»,- ասաց փորձագետը` նշելով, որ հենց դրա շնորհիվ էլ հայկական կոտրված կայքերի ընդհանուր քանակը գնալով նվազում է:
Թե ինչ եղավ հետո, երբ գիշերային լռության մեջ միացավ խանութի ահազանգման համակարգը:
Հունվարի 20-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հայկ Կ.-ին: