Հասկանո՞ւմ եք, եթե ապրում ես մի երկրում, որտեղ դու ծնվել-մեծացել ես, որտեղ քո հարազատներն են, և դու մի խումբ մարդկանց պատճառով պիտի ստիպված հայրենիքդ լքես, դա շատ մեծ ցավ է պատճառում հոգուս: Ո՞րն է մեր ապագանգ Ես ընկերներ եմ ունեցել, որոնք շատ մեծ աշխատավարձեր են ստացել, բայց լքել են երկիրը, որովհետև այստեղ քաղաքացին ամեն օր, առավոտից իրիկուն խաբվում է նախագահի, նախարարների, մեծերի կողմից, նրանց ընդունած ոչ բարենպաստ օրենքներն ազդում են քո կյանքի վրա:
Ժամը 08.38-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի չգործող սանէպիդկայանի տանիքից ծուխ է նկատվում:
Մի անգամ ՀՀԿ-ականները ԱԺ-ում ասացին մեզ. մենք շախմատ ենք խաղում, դուք շաշկի։ Իրականում մենք շախմատ ենք խաղում, իսկ դուք շաշկի էլ չեք խաղում, այլ «չապաև» եք խաղում»։
Ժամը 10.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով Արագածոտնի մարզի Թալինի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Թումանյան փողոցի բնակիչ Ա. Մ.-ը (ծնվ.1986թ.):
Մաքսային միությանն անդամագրվելը եւ գազային տխրահռչակ պայմանագիրն էլ Հայաստանին կարող են տասնյակ տարիներով զրկել Իրանից ավելի էժան գազ ներմուծելու հնարավորությունից:
Ջորջ Օրուելի անտիուտոպիայում` «1984»-ում, Ճշմարտության նախարարությունն ամեն օր, ամեն ժամ, ըստ անհրաժեշտության` վերափոխում, վերաձևում էր պատմությունը:
66-ամյա տղամարդը գնացել է «Դեմի» կոչվող վայր, որտեղ կատարել է որսն ամբողջովին արգելված կենդանու` «Բեզոարյան» այծի ապօրինի որս` ժամը 15:30-ի սահմաններում այդ տարածքում նկատելով «Բեզոարյան» այծ` իրեն պատկանող ակոսավոր որսորդական հրացանով կրակել նրա վրա ու սատկացրել այն: Ըստ մեղադրանքի՝ նա բնությանը պատճառել է խոշոր չափի` 3.000.000 դրամի վնաս:
Փետրվարի 16-ին հնարավոր է թույլ անձրև, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ըստ տղամարդուն առաջադրված մեղադրանքի՝ վեճի ընթացքում կինը ստացել է առողջության միջին ծանրության վնաս` քթի, աջ ակնակապիճի շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդերի, քթոսկրի, ձախ այտոսկրի կոտրվածքների ձևով, առողջության տևական քայքայումով:
Հետախուզվում էր սպանության մեղադրանքով: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Տարեց կինն անգիտակից լինելու հետևանքով՝ զրկված է եղել ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից:
36-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ N զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով փոխգնդապետ, 2013թ. մայիս ամսին զորամասի շարահրապարակի ամբիոնի ետնամասում, զինվորական ծառայության պարտականությունները ոչ պատշաճ կերպով կատարելու կապակցությամբ, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի պահանջները, բռնություն է գործադրել ծառայության և զինվորական կոչումով իր նկատմամբ ստորադաս հանդիսացող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողի նկատմամբ:
ՀՀ Ոստիկանությունը իր պաշտոնական կայքում հրապարակել է հանրապետությունում գործող արագաչափերի ցանկը՝ 2014 թ. փետրվարի 15-ի դրությամբ։
Գրավատներում կեղծ ոսկի էր գրավադրել: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Փետրվարի 14-ին, ժամը 08.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1975 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ս. Սարգիս զորավարի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում և ՀՀ նկարիչների միության տանը բացված ցուցահանդեսներին:
Փետրվարի 12-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1988 թ. ծնված Օթար Բ.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է ջրատար խողովակի վրա վայր ընկնելու հետևանքով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15–ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Անին տեղեկացրեց, որ այսօր պետք է այդ միջադեպի կապակցությամբ ՀՔԾ-ում բացատրություն տար, բայց իր փաստաբանի բացակայության պատճառով խնդրել է տեղափոխել այն երկուշաբթի օրը:
Սպանության փորձի մեջ մեղադրվող Թովմաս Վարդանյանը փետրվարի 11-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում որովայնի շրջանում ինքնավնասում կատարելուց հետո վիրահատության է ենթարկվել։
ՀՀ Ոստիկանությունը իր կայքում հրապարակել է Երևան քաղաքի խաչմերուկների ցանկը, որտեղ տեղադրված են տեսանկարահանող սարքեր (2014 թ. փետրվարի 15-ի դրությամբ)։
Վեդիի ՋՕԸ աշխատակիցները վառել են ջրատար առուների խոտը, ինչի հետևանքով անզգուշաբար վառվել է նաև Վեդի-Վանաշեն ճանապարհի ձախ կողմում գտնվող իր խնձորենու այգու խոտածածկի մակերևույթը և հրդեհային ներգործության է ենթարկվել մոտ 150 խնձորենի:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը Երիտասարդների օրհնության օր հռչակման առթիվ մայրաքաղաքի «Սիրահարների այգում» կազմակերպված տոնախմբությանը:
Փետրվարի 14-ին ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում նյութեր են ստացվել, որ հունվարի 11-ին, ժամը 18.00-ին, 1961 թ. ծնված Վահան Ա.-ն Երևանի Հարավ-արևմտյան թաղամասի սուպերմարկետի մոտից նստելով 1952 թ. ծնված Վարդան Ն.-ի վարած «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենան` ուղևորվել է Արմավիրի մարզի Դալարիկ գյուղ, ապա վերադառնալով Երևանի Մարգարյան փողոցի թիվ 41 շենքի մոտ, վարորդին խնդրել է սպասել, որպեսզի տնից վերցնի և իրեն վճարի 18.000 դրամ ուղեվարձը:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսուհետ ուժեղացվելու է հսկողությունը չթույլատրված լուսային և ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներով կահավորված տրանսպորտային միջոցների հայտնաբերման, ինչպես նաև օրենսդրությամբ չնախատեսված դեպքերում ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցների նկատմամբ և կիրառվելու է օրենքով նախատեսված պատասխանատվության խիստ միջոցներ:
Ժամը 08:30-ի սահմաններում Mitsubishi Pajero մակնիշի 36 QQ 060 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Օրբելի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և այն տապալել:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով եղանակային բարենպաստ պայմանները` 2014 թ. փետրվարի 15-ից Երևանի Դավիթաշենի կամրջի վրա` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության արագության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է արագաչափ սարքերով, երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 40 կմ/ժ-ի փոխարեն կրկին սահմանվել է 60 կմ/ժ:
Մետրոպոլիտենի աշխատակիցներ Գագիկ Գալստյանն ու Անդրանիկ Գևորգյանն ասացին, որ իրենց աշխատանքից ազատել են նույն հիմնավորմամբ՝ անվստահություն աշխատակցի հանդեպ: Նրանց խոսքով՝ այդ դեպքում իրենց աշխատանքից ազատելու համար մեկ տարվա ընթացքում առնվազն 2 անգամ պետք է նախազգուշացում ստացած լինեին, սակայն գրավոր նկատողություն իրենք չեն ստացել:
2014թ. հուլիսի 1-ից սկսած դատախազների, դատավորների ու քննիչների կենսաթոշակները կսկսեն հաշվարկել այնպես, ինչպես ՀՀ մնացած բոլոր քաղաքացիներինը։ Նման կարգ է նախատեսված 2013-ի տարեվերջին ԱԺ-ի ընդունած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում կատարված փոփոխություններով:
«Ես կարծում եմ, կաթողիկոսն ամեն ինչ գիտի։ Մենք նամակով կդիմենք կաթողիկոսին։ Մենք հասնելու ենք նրան, որ իրեն հետ կանչեն։ Ամեն ինչ իր չափն ունի։ Սա կարող է շատ վատ ավարտ ունենալ»։