Բաժիններ՝

Արտակարգ ու ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում. քաղաքացին ընկել է պոչամբարը և մահացել

Նոյեմբերի 17-ին, ժամը 10.47-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արծավանիկի պոչամբարում աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին սայթաքել և ընկել է. ըստ նախնական տվյալների քաղաքացին զոհվել է:

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի  տեղեկություններով՝ մահացածը 29-ամյա Արթուր Նահապետյանն էր, ով աշխատում էր նշված տարածքում: Արդեն դեպքի վայր են կանչվում Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական վարչության Կապանի քննչական բաժնի քննիչներն ու փորձագետը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս