Բաժիններ՝

Մարտուն Գրիգորյանը` ողբերգական ավտովթարի նոր մանրամասներով. ԳԱԼԱ

Նոյեմբերի տասին Շիրակի մարզի Հոռոմ-Գուսանագյուղ համայնքների շրջակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից անցել է մեկ շաբաթ: Այս ընթացքում տեղի ունեցածի վերաբերյալ հնչեցին տարբեր տեսակետներ, որոնցից մեկն այն էր, որ միկրոավտոբուսում հրդեհի առաջացման պատճառը եղել է գազաբալոնի անսարքությունը: Ինչպես հայտնի է, Գյումրի- Երեւան ուղղությունը սպասարկում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Տրանս Ակնթարթ» ընկերությունը:

Ինչպե՞ս են արձագանքում ընկերությունից: ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ:

«Գազաբալոնի հետ կապված հարցը ինձ համար այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչու են այդ հարցը շրջանառության մեջ դնում, քանի որ թե ձեր լրատվամիջոցով, թե մնացած լրատվամիջոցներով մեքենան նկարված է, եւ ակհնայտ է, որ մեքենայի հետնամասում ամեն ինչ նորմալ էր: Եթե գազաբալոնը տրաքեր, ուղեւորներից ովքեր որ ողջ են մնացել, հիմնականում հետեւի մասում են նստած եղել: Եթե գազաբալոնի պայթուն լիներ, ոչ մեկը ողջ չէր լինի»,- ասաց Մարտուն Գրիգորյանը: Նրա խոսքով՝ հետեւաբար անհասկանալի է, թե ինչու են հենց սկզբից այդ վարկածը շրջանառության մեջ դրվել:

«Երբ որ ես դիահերձարանում էի, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ շեշտեցի, որ գազաբալոնների հետ կապված խնդիր չի եղել: Մեքենան այրվել է դիմացի մեքենայի՝ Կամազ մակնիշի դիզվառելիքի հետեւանքով: Այսինքն հարվածը եղել է դիզվառելիքի բաքին, եւ այդ դիզվառելիքը հիմնականում ներս է լցվել, եւ բնականաբար հնարավոր է հենց Գազել մակնիշի շարժիչից կրակ լիներ»,- պատմեց Մարտուն Գրիգորյանը: Նրա խոսքով՝ հիշյալ մեքենան օրեր առաջ էր անցել տեխզննման եւ որեւէ խնդիր չի ունեցել:

Ինչ վերաբերում է ճանապարհի այդ հատվածին, որը շատերի գնահատմամբ վթարների պատճառ է դառնում, ապա ըստ Մարտուն Գրիգորյանի՝ դրանով պայմանավորված չէր:

«Բայց երթեւեկության նշանների հետ կապված մենք ունենք խնդիր, կարծում եմ այդտեղ լուսաֆոր պետք է լինի, որպեսզի եկող մեքենաները տեսնեն»,- ասաց ԱԺ պատգամավորը: Մարտուն Գրիգորյանի խոսքով՝ իրեն ականատեսները պատմել են, որ մեքենան արագությունը չի գերազանցել:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս