Բաժիններ՝

Նոր մանրամասներ՝ Արծվանիկի պոչամբարը ընկած քաղաքացու մասին

Ինչպես տեղեկացրել՝ էինք այսօր՝ նոյեմբերի 17-ին, ժամը 10.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին ընկել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արծվանիկի պոչամբարը (նախնական տվյալներով քաղաքացին մահացել է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի աշխատակից Ա. Ն.-ը (ծնվ. 1986 թ.) եռակցման աշխատանքներ իրականացնելիս սայթաքել է և ընկնելով մոտ 2 կմ խողովակաշարը, հայտնվել է պոչամբարում:

Հատուկ տեխնիկայի օգնությամբ հրշեջ-փրկարարները պոչամբարից դուրս են բերել դին և հանձնել դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներին:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս