Բնապնախարարությունը խախտումներ է հայտնաբերել
Հայաստանի բնապահպանության նախարարության՝ 10-14.11.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների եւ Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.53 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 16 որոշում եւ հաշվարկվել է 34 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման չորս գործերի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:
Երեւանի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 40.44 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 300 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 33.96մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար տրվել է այն վերացնելու վերաբերյալ պարտադիր կատարման հանձնարարական, իսկ բաժնի վարույթին հանձնված մեկ գործի քննության արդյունքում կայացվել է 300 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Սյունիքի տարածքային բաժնի կողմից երեք տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար տրվել է խախտումները վերացնելու պարտադիր կատարման երեք հանձնարարական:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման
երեք գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:
Գեղարքունիքի տարածքային բաժնի, ՀՀ ոստիկանության Ճամբարակի եւ Գավառի բաժինների կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերած խեցգետնի ապօրինի որսի համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում, իսկ առգրավված 16.4կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սեւանա լիճ: Հայտնաբերվել եւ առգրավվել է տիրազուրկ 160 հատ /30.5կգ/ կարաս տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:
Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Երեւանի տարածքային բաժնի կողմից երեք տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ, իսկ Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.3 մլն դրամ գումար: