Բռնաբարության մեջ մեղադրվող նախկին ոստիկանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակեց բռնաբարության, ավազակության, ավտոմեքենային ապօրինաբար առանց հափշտակելու նպատակի տիրանալու, մարդուն առևանգելու և սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեջ մեղադրվող նախկին ոստիկան Էդգար Վ.-ի գործով դատավճիռը: Դատարանը նրան մեղավոր ճանաչեց բոլոր հոդվածներով՝ դատապարտելով 15 տարի ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:

Դատարանը գործով տուժողի քաղաքացիական հայցը բավարարեց մասնակիորեն, ինչպես նաև վճռեց ամբաստանյալից հօգուտ պետական բյուջեի գումար բռնագանձել՝ որպս դատական ծախսեր: Նշենք, որ Էդգար Վ.-ն նշում է, որ հանցագործություն չի կատարել, դեպքի օրը գտնվել է իր տանը: Դատավճիռը օրինական ուժի մեջ է մտնելու հրաարակումից մեկ ամիս անց, այդ ընթացքում վճիռը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան:

Տեսանյութեր

Լրահոս