
Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում նոյեմբերի 17-ին շրջանների զգալի մասում, 18-19-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 20-21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` արևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 4-5, 19-ի գիշերը` 2-3 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 15-ին և 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-17-ին սպասվում են տեղումներ, 18-19-ին էական տեղումներ չեն սպասում:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն