Փետրվարի 28-ին ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 28-ի գիշերը և մարտի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանի պոլիկլինիկաների բուժաշխատողներն այս տարի դեռևս աշխատավարձ չեն ստացել: Ինչպես 168.am-ին հայտնեցին մի քանի պոլիկլինիկաների աշխատակիցներ, վերջին անգամ նրանց վճարվել է Ամանորից առաջ՝ դեկտեմբերի աշխատավարձը, հունվարի ֆինանսավորումը սպասվում էր այս ամսվա սկզբներին, սակայն մինչ օրս չկա:
Արեգա Հակոբյանը հոգեբուժական ախտորոշում ունեցող հիվանդին, հիվանդի հարազատին և նույնիսկ իր ղեկավարությամբ աշխատող բժշկին դիտարկում է միայն որպես եկամտի աղբյուր` քայլող-խոսող թղթադրամ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Փետրվարի 27-ին, ժամը 11.32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կալենցի փողոցի թիվ 43 տան 3-րդ հարկում:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները փետրվարի 24-ին, ժամը 13.40-ին, Ջրվեժի Մայակ թաղամասի 31 շենքից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Երջանիկ Խ-ին:
Ս.թ. փետրվարի 24-ից ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցում մեկնարկել է ամերիկյան հրահանգիչների կողմից ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրով անցկացվող մեկշաբաթյա խտացված դասընթացը:
Նոր Արեշ 42 փողոցի 1-ին շենքի բնակչուհին ահազանգել է Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ իր աղջիկը բաղնիքում է և չի արձագանքում իր կանչերին:
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իր անհամաձայնությունն է հայտնել փետրվարի 24-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության կապակցությամբ, սակայն, այդուհանդերձ, չի ներկայացրել և ոչ մի հակափաստարկ հրապարակված նյութի վերաբերյալ:
Հարգելի պարոն Կուբանյան, երեկ՝ փետրվարի 26-ին, մասնակցեցի մի դատավարության, որի դատավորը Դուք էիք, և ցավով արձանագրեցի, որ արդարադատության նկատմամբ մեր հասարակության կողմից ձևավորված խոր անվստահության մեջ կա նաև Ձեր լուման:
Փետրվարի 27-ին, ժամը 14.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 42-րդ փողոցի թիվ 1 շենքի բանկարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ կառավարությունը քննարկել է «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում ՀՀ 2015թ. պետբյուջեում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ սահմանելու համար լրացուցիչ անհրաժեշտ կլինի 15.8 մլրդ դրամ:
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը հրավիրում է իրավապահ մարմինների, տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և ողջ հանրության ուշադրությունն այն ցավալի իրողության վրա, որ արդեն իսկ սկսել են նկատվել «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամների հանդեպ տարատեսակ դրսևորումներով ահաբեկման, հետապնդման և ճնշման փորձեր:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ակնհայտ նախանձի դրսևորումներ է տեսնում իր նկատմամբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից
«Որ պահին որ վարույթն իրականացնող մարմինը գտնի, որ այդ հիմքերն արդեն չկան խափանման միջոցի կիրառման համար, կփոխի խափանման միջոցը: Եթե խափանման միջոցը փոխված չէ, հետևաբար հիմքերը դեռևս առկա են»:
Դատապարտյալ Ս. Բ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնի է, ոստիկանությունը քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմամերպելու համար մեղադրանք է առաջադրել Իսրայել Սարգսյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել նաև Մովսես Ներսիսյանի սպանության համար, սակայն մինչ այժմ Մովսես Ներսիսյանը չի հայտնաբերվել:
Լրագրողներն այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին՝ ինչ տպավորություն գործեցին Ուկրաինայի գլխավոր դատախազի շքեղ առանձնատան լուսանկարները
Փետրվարի 27-ին, ժամը 12.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 26 շենքի բակի աղբամանում նկատվել է օձ:
«Եվ եթե այստեղ որևէ քաղաքական դրդապատճառ եք տեսնում, ես կարծում եմ՝ դրա համար բավարար հիմքեր չունեք»: …
Օրեր առաջ, երբ հայկական ատոմային էլեկտրակայանի բազմաթիվ աշխատակիցներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց բողոքի ցույց էին անցկացնում՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, «ՀԺ»-ի թղթնակցին հայտնել էին, որ ավելի քան 400 մարդ պատրաստվում է թողնել ատոմակայանի իր աշխատանքը և հեռանալ իր երկրից։
Հայաստանում Լեհաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունները պատիվ ունեն տեղեկացնելու, որ Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը 2014 թ-ի մարտի 1-ից ստանձնում է Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաև Հայաստանում օրինական բնակվող երրորդ երկրների քաղաքացիներին Շվեյցարիայի Համադաշնության մուտքի արտոնագրեր տրամադրելու գործառույթը:
Փետրվարի 26-ին լույս 27-ի գիշերը Գյումրիում դանակի հարվածներից մահացած 28-ամյա կնոջը, նախնական տվյալներով սպանել է ամուսինը։ Գյումրիի մեր թղթակցի տեղեկություններով, ընտանեկան վեճը ծագել է այն պատճառով, որ Լիանա Մանուկյանը գրանցվել է «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում։
«Հայկական ժամանակը» գրում է. Թերթի երեկվա համարում «Սպառնալիքներ լրագրողի հասցեին» հրապարակման մեջ նշել էինք, որ նախորդ օրը ԵՊՀ ուսանող «ՀԺ»–ի թղթակցին 40 րոպե շարունակ բուհում անհայտ անձինք հարցաքննել, կաշառելու փորձեր էին արել և սպառնալիքներ էին տեղացել
168.am-ն այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեց՝ ինչ է պատասխանել վրացական կողմը «օֆշորային գործով» հայտնի Աշոտ Սուքիասյանին արտահանձնելու վերաբերյալ միջնորդությանը:
Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, մոտ մեկ ամսից պաշտոնապես կհայտարարի իր սնանկացման մասին։
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է նաև Հայաստանում Բելառուսի դեսպանատան համար Առինջ գյուղում հողատարածք տրամադրելու հարցը։
Չնայած լուրեր էին շրջում, թե ԲՈՀ-ում շատ նեղված են Տարոն Մարգարյանի թեկնածուականի պաշտպանության սկանդալից…
Երեկ ԲՀԿ մամլո քարտուղար Տիգրան Ուրիխանյանի «գրասենյակն» զբաղված էր հույժ կարևոր ձեռնարկով. մարտի 15-ին «Նոր Ձորաբերդ» ռեստորանային համալիրում, որը պատկանում է ԲՀԿ ԱԺ ՊՆ, ԱԱ, ՆԳ մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աբրահամ Մանուկյանին, տեղի կունենա Ուրիխանյանի և Կատերինա Չերկասինայի հարսանեկան արարողությունը:
2013թ. օգոստոսի 20-ին կառավարության շենքից ինքնասպան եղած ՀՀ բնապահպանության նախարարության աուդիտի բաժնի աշխատակից Հայկ Հայրապետյանի գործը շուրջ 6 ամիս քննելուց հետո կարճվեց։