Դատական նիստը հետաձգվեց. Հայկ Կյուրեղյանը կրկին ոտքի չկանգնեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Հայկ Կյուրեղյանի գործի քննությունը. նիստը, սակայն, հետաձգվեց, քանի որ դատարան չէր ներկայացել նրա փաստաբանը: Դատավոր Արմեն Բեկթաշյանը հետաձգեց դատական նիստը՝ հաջորդը նշանակելով դեկտեմբերի 17-ին:

Նշենք, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Հայկ Կյուրեղյանը ոտքի չկանգնեց, երբ ներս էր մտնում դատավորը: Վերջինս բացատրեց դատական նիստի կարգը,  ինչպես նաև նշեց, թե դատարանի կողմից ինչ սանկցիաներ կարող են կիրառվել:

Դատարանը նշեց, թե քանի որ ամբաստանյալը խախտել է կարգը, նրա նկատմամբ նախազգուշացում է կիրառվում և նշեց, որ կրկնվելու դեպքում կարող են կիրառել օրենսգրքով սահմանված այլ սանկցիաներ:

Հայկ Կյուրեղյանը կրկին հրաժարվեց կանգնել՝ միևնույն ժամանակ նշելով, որ ցանկություն ունի հրաժարվելու պաշտպանից: Դատավորն էլ բացատրեց, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ պաշտպանից հրաժարվելը քրեական վարույթն իրականացնող մարմինն ընդունում է միայն այն դեպքում, եթե կասկածյալի կամ մեղադրյաի կողմից դրա մասին հայտնվել է սեփական նախաձեռնությամբ, կամավոր պաշտպանի ներկայությամբ: Միևնույն ժամանակ դատավորն ասաց, որ եթե երեք նիստ շարունակ պաշտպանն անհարգելի պատճառով չներկայանա նիստերին, դատարանը կանդրադառնա դրան:

Նշենք, որ դատարանում չկանգնելը Հայկ Կյուրեղյանը բացատրել էր նրանով, որ դատարանը համարում է ինքնակոչ կառավարության դատարան, որը ենթարկվում է կառավարությանը, նրա խամաճիկն է: Նա նշել էր, որ դա ռեժիմի դատարանն է, դատարաններում 90 տոկոսում տեսել է ոչ թե արդարադատության իրականացում, այլ արդարության բռնաբարում. «Այս մարմինն րդարադատություն իրականացնող մարմին չէ, դրա համար ես չեմ հարգում այս մարմինը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031