Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները ազդել են Հայաստան-Բելառուս հարաբերությունների վրա, այն աստիճան, որ Հայաստանում աննախադեպ բան է սպասվում։
«Երևան ջուրի» այս քայլն ուշագրավ է մեկ այլ առումով. նախորդ տարի, երբ միանգամից կտրուկ բարձրացրին գազի և էլեկտրաէներգիայի սակագները, «Երևան ջուրը», ընդհակառակը, առաջարկեց 3.8 դրամով նվազեցնել սակագինը:
Ադրբեջանական հաքերները դեռ սկսված դավեր են նյութում, իսկ Հայկական կիբեր բանակը (Armenian Cyber Army ) արդեն միքանի կայքի վրա տեղադրել է Սումգայիթի ջարդերին նվիրված ֆիլմը։
Վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ Ստեփանավան քաղաքի Վիրահայոց փողոցի բնակիչ, 28-ամյա Վահե Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Գառնի-Երևան» ջրատարի վրա իրականացվող պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. փետրվարի 27-ին ժամը 09:00-ից մինչև փետրվարի 28-ը ժամը 09:00-ն դադարեցվելու է հետևյալ տարածքների ջրամատակարարումը
Կողուպուտներ կատարողը ներկայացվում է ճանաչման. արձագանքեք, տուժողներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Վթարի հետևանքով Pajero-ի ուղևորուհին բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:
Կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
«Դրանք այն ապրանքատեսակներն են, որ ամբողջ աշխարհում վաճառվում են, և որոնք խոշորագույն կազմակերպություններ են ներկայացնում, և եթե նման ինչ-որ բան լինի, ինձ թվում է՝ պաշտոնական հայտարարություն կլինի»,- ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարը:
Դուք հասկանո՞ւմ եք, ի՞նչ ասել է` հոգեկան հիվանդություն, հասկանո՞ւմ եք, թե մեզ ինչ իրավիճակի մեջ են գցել մի անուղեղ որոշման պատճառով: Քնում, արթնանում` մի նոր կարգ են սահմանում, որը փոխարենը հօգուտ այս կամ այն խոցելի խմբի լինի, ճիշտ հակառակը՝ մի մեծ հարված է լինում: Ինչքա՞ն կարելի է քաղաքացիներին ամեն կողմից ճզմել, գցել վատ, ծանր դրության մեջ:
Գյումրու վագոն-տնակներից մեկում բնակվող, երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ազատամարտիկ Խաչիկ Նանիջանյանի ընտանիքը 1988 թ.-ի երկրաշարժից մինչև օրս սպասում է բնակարանային փոխհատուցման:
Արամ Մանուկյանն, ինչպես և խոստացել էր, Կոմիտասի պողոտայում թռուցիկներ փակցրեց, իսկ ոստիկանները տարածքում չհայտնվեցին, որևէ արգելք, թե էլեկտրոնային սյուներին փակցնել չի կարելի, չներկայացրին:
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` փետրվարի 23-ին, ժամը 09.30-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Դավիթ Ս.-ն:
168.am-ը փոքրիկ հարցում անցկացրեց Երևանի փողոցներում՝ պարզելու համար, թե որքանո՞վ են նկատելի թանկացումները: Նկատենք, որ մեզ հետ զրույցում գրեթե բոլորը բողոքում էին, որ ամեն ինչ շատ է թանկացել:
Մուրացիկ և թափառաշրջիկ երեխաները` ոստիկանության տեսադաշտում:
Փետրվարի 24-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում հայտնաբերել և բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արման Հ.-ին
Փետրվարի 24-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում գտնվող նախկին հյուրանոցի մուտքի մոտ պարկով զենք է դրված:
Կառավարությունն առաջիկա նիստում կքննարկի հարցին դրական լուծում տալու վերաբերյալ որոշման նախագիծը: Նախագծից պարզ է դառնում, որ գործարքի առարկա հողամասի մակերեսը 0,1624հա է: Հողամասի գնման նպատակը, ինչպես նշված է նախագծում, դեսպանության տեղակայումն է, իսկ գնի մասին նախագիծը լռում է:
Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի մոտ, կոյուղագծերի դիտահորում փետրվարի 21-ից հետո ԱԻՆ փրկարար ծառայությունն այլևս որոնողական աշխատանքներ չի իրականացրել:
Վաղարշապատի հիվանդնոցում մահացած զինծառայող Էդիկ Շահնազարյանի գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Նրա խոսքով՝ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, գործով ձերբակալվածներ, ինչպես նաև մեղադրյալներ չկան:
Փետրվարի 26-ի օրվա երկրորդ կեսին և 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, փետրվարի 27-ի ցերեկը և 28-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Մասնագիտությամբ մանկավարժ, իսկ հոգով արհեստավոր է Ջուլիետա Բաբայանը: Երկար տարիներ է, նա օրվա հացի փողը վաստակելու համար տնային պայմաններում կար է անում: Մեկ սենյականոց բնակարանը, որտեղ տեղակայված է տիկին Ջուլիետայի համեստ արտադրամասը, իրեն չի պատկանում, վարձակալել է:
Նա մեղավոր չէ: Ես երդվում եմ իմ երեխաներովս, թոռներովս ու կյանքովս, որ նա այնպիսի մաքուր մարդ է, որ մեղավոր չէ: Նա 61 տարեկան է, և ողջ կյանքում մի վատ բան արած չկա: Նա որևէ օրենք չի խախտել երբևէ: Իսկ հիմա ես չգիտեմ, թե ինչ է լինելու և ինչպես: Նա վարորդ է:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանը, ով օրեր առաջ հացադուլ էր սկսել, այժմ նաև ջրադուլ է հայտարարել: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: Նրանց փոխանցմամբ՝ Հ. Սարգսյանի վիճակն այժմ բավարար է:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց «Հայաստանի մանուկներ հիմնադրամ» բարեգործական կազմակերպության պատվիրակությանը` հիմնադիր եւ խորհրդի ատենապետ Կարո Արմենի գլխավորությամբ:
Ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին խնդրել էր տրամադրել Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլյա Օհանյանի հրամանը՝ ուսուցչուհի Սուսաննա Սարգսյանին աշխատանքից ազատելու մասին:
Ժամը 14:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 43-ամյա Հովհաննես Հակոբյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում իր կողմից վարած «Զիլ» մակնիշի 17 ՍՕ 208 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել:
Ի գիտություն չթույլատրված ձայնային և լուսային ազդանշաններով կահավորված ավտոմեքենաների վարորդների. այսուհետև պատասխանատվության խիստ միջոցներ կկիրառվեն: