Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված մարտի 4-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 22.00-ն կդադարեցվի:
ողոտայում ընթացող աշխատանքները քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության հերթական օրինակներից մեկն է: Այդ աշխատանքներն իրականացվում են ներդրումային ծրագրի շրջանակում, բացառապես գործընկեր մասնավոր ընկերության միջոցների հաշվին և համայնքային բյուջեից այդ նպատակով որևէ ծախս չի կատարվում:
Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության փոփոխության որոշումն ուղղված է հօգուտ Ռուսաստանի տնտեսական և ժողովրդագրական վիճակի բարելավմանը: Ինչպիսի՞ անդրադարձ կունենա այդ որոշումը Հայաստանի վրա:
Հայաստանի ու Ղարաբաղի սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից զինտեխնիկա «շարելու» մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Հեռարձակող մեդիան, մասնավորապես՝ Հանրային հեռուստաընկերությունը, շարունակում է մնալ ինֆորմացիայի հիմնական աղբյուրը բնակչության մեծ մասի համար: Երկրի 20 ռադիոընկերությունները (3-ը` հանրային, 1-ը հեռարձակում է արտերկրից) սահմանափակ լսարան ունեն:
ՀՀ արդարադատության նախարարությունը դեռեւս փետրվարի 25-ին ուղարկել է փաստաբան Երեմ Սարգսյանի դիմումի պատասխանը՝ Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանների դատարանի նախագահ Տիգրան Պետրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 14:30–ի դրությամբ, Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) և Կապան-Մեղրի ավտոճանապարհին` Մեղրիի լեռնանցքում, բուքը դադարել է:
Aravot.am-ը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից այսօր հետաքրքրվել է՝ մտահոգություն չունի՞, որ իր սանիկ Աշոտ Սուքիասյանի արտահանձնումից հետո օֆշորային սկանդալի հետ կապված նոր մանրամասներ կբացահայտվեն:
Սեյրան Օհանյանը եղել է հոսպիտալի բաժանմունքներում, զրուցել բուժվող զինծառայողների և հոսպիտալի բուժանձնակազմի հետ:
Նախորդ տարի տրանսպորտի գնի թանկացման դեմ ծավալված պայքարի թեժ օրերին Գալուստ Սահակյանը կոչ արեց երիտասարդներին պայքարել ոչ թե տրանսպորտի թանկացման, այլ միասեռականների դեմ:
Մարտի 3-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
2014 թվականի մարտ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի 2014 թվականի մարտ 4-ին:
Ռազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»: Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։
Նշված բժշկական կենտրոնի օպերատիվ գործողությունների արդյունքում ուղիղ աղիքի հիվանդության հետ կապված Հայրիկյանը շտապ վիրահատության է ենթարկվել:
Մարտի 3-ին, ժամը 12.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջիվանու փողոցի թիվ 12 շենքի 9-րդ հարկի բնակարանի պատուհանից անձը չպարզված քաղաքացին ընկել է ցած:
«Արհեստավորները չեն, այնտեղ արհեստավորներ հիմա չեն աշխատում… բայց չեմ էլ կարող հստակ ասել, թե միտումնավոր արված է ու առավել ևս ինչ նպատակով: Դա ոստիկանությունը կասի, ահազանգել ենք, ես էլ հիմա աշխատավայրում եմ»:
Հարգելի «Դեմ եմ» շարժման մասնակից ՀՀ քաղաքացիներ, մեր դառը օրինակի վրա Ձեզ պետք է պարզ դառնա, որ ՀՀ այսօրվա պաշտոնյաները ինչ անում են, անում են միայն իրենց անձնական շահերից ելնելով և որ ՀՀ-ում չի գործում ոչ մի օրենք և նունիսկ պետության անունից կնքված պայմանագիրը այս պետական գործիչների համար 1 լումայի արժեք էլ չունի:
Այս տարի մարտի 3-ից սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 20-ին:
Չնայած այն հանգամանքին, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը արդեն երկու անգամ պատասխանել է Օմբուդսմենի հաղորդագրություններին, այդուհանդերձ, պատասխանների մեջ չի նշվել ոչ մի հստակ հակափաստարկ:
Այս պահին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին պատկանող Աշտարակ քաղաքում գտնվող կիսակառույց տանը արտակարգ իրավիճակ է. այնտեղ են ժամանել բազմաթիվ ոստիկաններ եւ ԱԻՆ աշխատակիցներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 11 :00–ի դրությամբ, Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) և Կապան – Մեղրի ավտոճանապարհին` Մեղրիի լեռնանցքում, բուք է:
Ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը տեղյակ է դստեր՝ 19-ամյա Ս. Քոչարյանի ինքնասպանություն գործելու դեպքի մասին:
Հատուկ քննչական ծառայության վարույթում հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է քաղաքացի Ա. Մ.-ի նկատմամբ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունների անցում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և վերջինիս ցուցմունք տալուն հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Հայ հայտնիները՝ Սոֆի Մխեյանը, Սոս ջանիբեկյանը, Վարդան Բադալյանը, Յանա Դանիելյանը, Սարգիս Ավետիսյանը, Անի Երանյանը եւ շատ ու շատ ուրշներ, իրենց ֆեյսբուքյան էջերում կոչ են անում բոլորին, որպեսզի օգնեն Կարենին:
Մարտի 2-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մարտի 3-ին, ժամը 06.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենաններ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
«Որոշվում է պետական սահմանը փակելու եւ Ռուսաստանի քաղաքացիների կողմից սահմանը հատելու համար խիստ հսկողություն սահմանելու հարցը», – նշել է Յարեման:
Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով 40 QO 001 համարանիշով Infiniti-ն հայտնվել էր ճանապարհի մեջտեղի հատվածում և պոկվել էր նրա անվահեծանը: «ГАЗель» -ն էլ սպասարկում է թիվ 42 երթուղին: