
Գորիկ Հակոբյանը Վրաստանի ՆԳ նախարարի հետ քննարկել է մաքսանենգության դեմ պայքարի հարցը

Դեկտեմբերի 1-ից 2-ը Երևանում պաշտոնական այցով գտնվում է Վրաստանի ՆԳ նախարար Ա. Չիկաիձեի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նաև Վրաստանի անվտանգության ծառայության բարձրաստիճան ղեկավարները:
Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը ընդունել է Վրաստանի ՆԳ նախարար Չիկաիձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու գերատեսչությունների համագործակցության առաջնային հարցեր, մասնավորապես, Վրաստանի սահմանային ոստիկանության և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի գործընկերության շրջանակների ընդլայնման, մաքսանենգության դեմ պայքարի, ինչպես նաև անօրինական միգրացիային առնչվող և այլ խնդիրներ:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն