
Վ. Մամիկոնյանի արձանի մոտից հետախուզվողը բերման է ենթարկվել

Նոյեմբերի 29-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները Վ. Մամիկոնյանի արձանի մոտից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթակել 1995 թ. ծնված Անահիտ Թ.-ին, որը նոյեմբերի 27-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով:
ՀՀ ոստիկանություն