
Զեյթունում տեղի ուենցած սպանությունը բացահայտվել է. shamshyan.com

Քիչ առաջ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նույն բաժնի մի քանի ստորաբաժանումների ծառայողներ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քննիչների հետ, ստանալով օպերատիվ տվյալներ, այնուհետև՝ ձեռնակելով օպերատիվ –հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Ավան-Առինջ 20 շենքում հաշվառված 46-ամյա Արմեն Յավրումյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, Ա. Յավրումյանը կասկածվում է՝ այսօր՝ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանում Երևան քաղաքի Գոգոլի փողոցի 5 ա շենքի բնակիչ, 49-ամյա Գառնիկ Պողոսյանին սպանելու մեջ:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ սպանության կասկածյալ Ա. Յավրումյանը, ճիշտ է, հաշվառված է Ավան վարչական շրջանում, սակայն բնակվում է Դավիթ Անհաղթ 6-րդ շենքում: Նա հայտնաբերվել է Կարապետ Ուլնեցի, Դավիթ Անհաղթ փողոցների խաչմերուկում, և անգամ փորձել է մոլորեցնել ոստիկաններին, ինչը նրան չի հաջողվել:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: