
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի
01-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից)
տեղ-տեղ մերկասառույց է:
Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Ստեփանավանի, Լոռու,
Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Դիլիջանի, Հրազդանի, Մարտունու, Սիսիանի
տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղում է
ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների
կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են: